loading...

Ակտիվիստ Թանթուշյանը 6-ամյա տղայի է բռնաբարել. նա դատապարտված է եղել. pakagits.blogspot.com



Դիտումներ ` 837
Ակտիվիստ Թանթուշյանը 6-ամյա տղայի է բռնաբարել. նա դատապարտված է եղել. pakagits.blogspot.com

Օգոստոսի 14-ին, երբ մի խումբ ակտիվիստներ տապալեին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը շատերին հետաքրքրում էր, թե ովքեր են այդ երիտասարդները և ինչ բարոյական իրավունքով են գնում նման քայլի: Մենք էլ փորձեինց ճշտել, թե ովքեր են ամենաակտիվ երիտասարդները: Փորձել հասկանալ նրանց մոտիվացիաները և նպատակը:

Մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց ակտիվիստ Դավիթ Պետրոսյանի մտերիմ ընկեր՝ Սամսոն Լևոնի Թանթուշյանը: Նա ակցիայի ամենաակտիվ մասնակիցներից էր և Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը համարում էր բարոյապես ոչ ճիշտ: Փորձեցինք հասկանալ ինչպիսի բարոյական արժեքներ է կրում Սամսոն Թանթուշյանը, որը շրջապատում բարոյականություն է քարոզում:

 



Google համակարգում փնտրեցինք նրա անուն ազգանունը, որպեսզի բաց աղբյուրներից տեղեկություններ գտնենք այս ակտիվիստի մասին: Համակարգում նրա մասին մեկ հիշատակում կար և այն մեզ տանում էր DataLex համակարգ: Դատական տեղեկատվական այս համակարգում Սամսոն Թանթուշյանը ԵԱՔԴ/0160/01/16 գործով ներկայացվում էր, որպես ամբաստանյալ: Գործի վերաբերյալ մնացյալ տեղեկությունները փակ էին և անհասանելի մեզ համար:

Այս հանգամանքը մեզ շատ հետաքրքրեց և մեր աղբյուրների միջոցով փորձեցինք մանրամասններ ճշտել այս գործի մասին:

Գործի վերաբերյալ մանրամասնները ապշեցնող էին: Պարզվում է Սամսոն Թանթուշյանը դատապարտվել է 6-ամյա երեխայի նկատմամբ բռնի սեքսուալ բնույթի գործողություններ իրականացնելու և մահվան սպառնալիք հնչեցնելու համար: Ըստ գործի մեղադրական եզարակացության Թանթուշյանը ժամը 21:30 մոտեցել է իրենց բակում խաղացող երեխաներին և բռնությամբ 6-ամյա մի տղայի տարել ավտոտնակների հետևը և սեքսուալ բնույթի գործողություններ արել:

 


Այս գործով դատավոր է եղել Դավիթ Մարատի Գրիգորյանը և անհասկանալի է, թե ինչպես է նա ազատ արձակել նման սրիկայի, որը տեղ չպետք է ունենար հասարակության մեջ: Ըստ մեր աղբյուրների Թանթուշյանը ազատ է արձակվել հեղափոխությունից հետո: Ամենայն հավանականությամբ դատավոր Գրիգորյանը ցանկացել է ինդուլգենցիա ստանալ Թանթուշյանի հեղափոխական ընկերների մոտ:

Փաստորեն Ռոբերտ Քոչարյանի դեմ ամենաակտիվ պայքարողները, որոնք ամեն պահի  անտեսելով խնդրի իրավական կողմը բարոյական գնահատականներ են տալիս իրենք խնդիր ունեն բարոյականության հետ: Հետաքրքիր է ինչպես է «մարդասպան» Քոչարյանի դեմ պայքարող Դավիթ Պետրոսյանը ընկերություն անում մանկապիղծ Սամսոն Թանթուշյանի հետ:

pakagits.blogspot.com


loading...

Փակել