loading...

Ահազանգ. վարչապետի հանձնարարականից հետո զինվորը ծնողից համազգեստ ու պարագաներ է ուզել



Դիտումներ ` 1929
Ահազանգ. վարչապետի հանձնարարականից հետո զինվորը ծնողից համազգեստ ու պարագաներ է ուզել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո զինծառայողների ծնողները շարունակում են զորամասեր սնունդ, հիգիենայի պարագաներ և զինվորական համազգեստ ուղարկել: «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն ահազանգած Լուսինե Պողոսյանը տեղեկացրեց, որ իր որդին ծառայում է Սյունիքի մարզի զորամասերից մեկում և իրենից զինվորական համազգեստի գումար է ուզել, քանի որ այն մաշվել է, իսկ զորամասից նորը չեն տալիս:

«Գետնի վրա զորավարժություններ են անում, ամբողջը մաշվում է, և զինվորները ծնողներից են գումար ուզում, որ ուղարկեն, նոր ֆորմա առնեն: Անտեղ ֆորման 8-10 հազար ՀՀ դրամ արժի:



Զինվորներին 8 ամիսը մեկ անգամ են նոր ֆորմա տալիս: Իմ տղան այդ ֆորմայով է մնացել, փոխնորդ չունի, բայց նոր չորս ամսվա ծառայող է: Հիմա պետք է գումար ուղարկենք, որ երեխան այնտեղ առնի: Սա որքանո՞վ է ճիշտ»,- ասաց զինվորի մայրը:

Լուսինե Պողոսյանի փոխանցմամբ՝ 2-3 օր առաջ էլ տղային զորամաս մոտ 15 հազար ՀՀ դրամի հիգիենայի պարագաներ և ներքնաշորեր է ուղղարկել:

 


«Երկու օր առաջ էլ նասկի, մայկա և հիգիենայի այլ պարագաներ եմ ուղարկել: Ամեն ամիս էլ ուղարկում եմ: Չորս ամսվա ծառայող է, բայց ամեն ամիս ուղարկում եմ: Հիմա չգիտեմ՝ ուղարկեմ, թե՝ սպասեմ, որ իրենց խոստումները կատարեն»,- ասաց նա:

ՀԺ-ն խնդրի շուրջ փորձեց պարզաբանում խնդրել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր:

http://operativ.am/?p=275452&l=am


loading...

Փակել