loading...

Ահա թե ինչպիսի լուսանկարներ չի կարելի անել երբեք և ոչ մի դեպքում



Դիտումներ ` 935
Ահա թե ինչպիսի լուսանկարներ չի կարելի անել երբեք և ոչ մի դեպքում

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Նախկինում մարդիկ հավատում էին, որ լուսանկարը առևանգում է իրենց հոգու մի մասնիկը։ Լուսանկարի վրա մնում է մարդու էներգետիկայի հետքը։ Դա զգում են էսքտրասենսներն ու կարող են իրենց նպատակներին ծառայեցնել։

Լուսանկարի հետ կապված են բազմաթիվ նախանշանակներ ու սնահավատություններ կան։

Bestinfo.am-ը փորձեց հասկանալ՝ դրանցից որոնք են ճշմարիտ և որոնք են իրոք վտանգ պարունակում։

Ահավասիկ, արգելքների ցանկը․

  1. Մի լուսանկարեք քնած մարդկանց

Մասնագետներն ասում են, որ քնած մարդը լուսանկարի միջոցով ավելի ընկալունակ է բացասական ազդեցությանը։ Եթե քնած մարդու լուսանկարնընկնի չարագործի ձեռքը, վերջինի համար խաղուպար կլինի դիվահարություն անել կամ դյութել։

  1. Լքված շինություններում լուսանկարների շարք մի արեք

Նման տեղում ֆոտոսեսիա անելը խլում է լուսանկարվողի կենսական ուժերը և նվազեցնում էներգետիկայի մակարդակը։

  1. Մի լուսանկարվեք և ուրիշներին էլ մի լուսանկարեք հայելում


Հայելիներն էներգետիկական հետք են յուրացնում։ Լուսանկարի արտացոլանքը ձեր դեմ է ուղղում բոլոր նրանց բացասական էներգիան, ովքեր ձեզնից առաջ նայել են հայելուն։ Մեկընդմիշտ մոռացեք հին հայելիներում սելֆի անելու մասին։ Հակառակ դեպքում վախճանը անկանխատեսելի կլինի։

  1. Ֆոտոխցիկը մի տարեք գերեզմանատուն

Նույնիսկ մեկ լուսանկարն ընդունակ է ձեզ կապելու մարդկանց հուղարկավորման վայրի հետ։ Որպես հետևանք հնարավոր է ծանր հիվանդանաք։

  1. Մի խառնեք ողջերի ու մեռածների լուսանկարները

Այդկերպ անկարգություն եք մտցնում տարբեր էներգետիկաներ ու վատացնում ողջերի ինքնազգացողությունը։

  1. Մտքներիցդ հանեք դեռևս ողջ, բայց ծանր հիվանդ մարդու հիշատակի լուսանկարներ անելը

Եթե մարդը մեռնի, նա ի վիճակի չի լինի հեռանալու հոգիների աշխարհ։ Լուսանկարը պահելու է նրան։

  1. Մի լուսանկարեք մինչև մեկ տարեկան երեխաներին

Իսկ եթե այնուամենայնիվ լուսանկարել եք, դրանք ցույց մի տվեք ձեզ քիչ ծանոթ մարդկանց։ Մինչդեռ քանի-քանի մարդ աչք են փակում այդ արգելքի վրա և թարմացնում սոցցանցերի իրենց էջերը։

Բացատրությունը պարզից էլ պարզ է․ երեխաների պաշտպանական դաշտն անկայուն է։ Այլ կերպ ասած, երեխաները բացարձակապես պաշտպանված չեն ցանկացած էներգետիկ հարվածներից։

  1. Անձնական լուսանկարներ մի հրապարակեք

Եթե գիտեք, որ ինչ-որ մեկը ձեր վատն է ուզում, լուսանկարները համընդհանուր ցուցադրության մի դրեք։ Հոգացեք ձեր անձնական անվտանգության մասին և հեռացրեք ձեր լուսանկարները կամ գոնե սահմանափակեք դրանք տեսնելու թույլտվություն ունեցողների քանակը։

  1. Լուսանկարները մի ոչնչացրեք

Լուսանկարները մի պատռեք, ասեղներ մի խրեք մեջն ու մի այրեք։ Այդ ամենը դիվահարության է հանգեցնում։ Ձեր հոգու վրա նման մեղք մի վերցրեք ու մի վնասեք նրան, ում «անվնաս» ծաղրում եք։

  1. Լուսանկարը ժամացույցի ռեժիմով մի արեք

Դա վատ նշան է։ Վկայում է նրա մասին, որ մարդուն բոլորովին քիչ է մնացել ապրելու համար։

Հավատալ-չհավատալը դուք որոշեք։ Պահպանեք ձեզ և ձեր մերձավորներին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am


loading...

Փակել