loading...

Ահա, թե ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ, եթե ամեն օր մի քանի հատ թութ ուտեք



Դիտումներ ` 574
Ահա, թե ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ, եթե ամեն օր մի քանի հատ թութ ուտեք

Սկսած հնադարից, թութը լայն կիրառություն է գտել և´ որպես բարձրարժեք սննդամթերք, և´ որպես դեղամիջոց: Հասուն պտուղները վերացնում են փորկապությունը, իսկ ոչ հասունը` ընդհակառակը: Այդ պատճառով էլ վրացիները հնուց կարմիր թութն օգտագործել են լուծի դեմ:
Թթի եփուկը` դոշաբը, մեր ժողովուրդը հնուց օգտագործել է շնչառական հիվանդությունների դեմ:
Հրաշալի բուժամիջոց է թթով մոնոդիետան (7-15 օրով): Այս դեպքում ի հայտ են գալիս քաղցաբուժության (ծոմապահության) բոլոր նշանները, և չնայած օրգանիզմը բավականին բարձրարժեք սնունդ է ստանում (օրական 1-2 կգ թութ), 4-րդ օրվանից սկսած մարդու քաշը սկսում է պակասել օրական 700-1000 գրամ: Ստացվում է հետաքրքիր իրավիճակ, մարդն իրեն զգում է առողջ, կայտառ, ուժեղ, կուշտ և քաշ է կորցնում: Այդ ընթացքում օրգանիզմից հեռանում են կուտակված աղերն ու թափոնները, հիվանդ ու ծեր բջջիջները, արյունն արագ փոխում է իր կազմը` թարմանում, առողջանում: Թափոնների արտազատումն այնպես բուռն է ընթանում, որ երիկամները, չհասցնելով դրանց հեռացումը լրիվ իրագործել, մի մասն արտազատում են մաշկի միջոցով, որի հետևանքով մաշկի վրա կարող է առաջանան ցան, պզուկներ:
Հատկատես բուժիչ է սև թութը: Թթի չիրը ձմռանն անփոխարինելի սնունդ է երեխաների ու մեծահասակների համար:
Ամիրդովլաթը նշում է, որ թութը բուժում է կոկորդի քաղցկեղը: Տերևների եփուկը բուժում է անգինան: Թթի հյութն առավել արագ է բուժում քաղցկեղային հիվանդությունները:
ՇԱՏ ԿԵՐԵՔ ԹՈՒԹ…



Բնագետներին հայտնի է թթենիների 24 տեսակ, որոնք աճում են հիմնականում Հարավ-արևելյան Ասիայում, Հյուսիս-արևմտյան Ամերիկայում և Հարավային Եվրոպայում:
Այս տարածաշրջանների «երջանիկ» երկրներից մեկն էլ Հայաստանն է: Մեզ համար թթենին թերևս ամենասիրելի ծառերից մեկն է, և ողջ հանրապետությունում երևի չգտնվի գեթ մի հոգի, որն իր կյանքում գոնե մի անգամ վայելած չլինի հենց ծառից թութ ուտելու գերագույն հաճույքը: Ընդ որում, այս հաճույքը միևնույն ժամանակ նաև չափազանց օգտակար է մարդու առողջության համար…
Թթենու արժանիքները կասկածի ենթակա չեն: Նրա առաջին պարծանքն իր պտուղներն են՝ քաղցր, հյութալի ու հրապուրիչ, որոնք օգտագործվում են ինչպես թարմ վիճակում, այնպես էլ որպես պահածոյացման հումք կոմպոտների, մուրաբաների, դոնդողի, սիրոպների, արհեստական մեղրի, գինու, քացախի, սպիրտի և այլնի համար:
Դրանք պարունակում են 11% շաքարներ, մոտ 1,5% ազոտանյութեր, 0,1%՝ ֆոսֆորաթթուներ, կիտրոնաթթու և խնձորաթթու, պեկտին, սպիտակուցներ, ճարպեր, երկաթ, վիտամինների զգալի քանակություն (A, B1, B2, C) և այլն: Ընդ որում, սև թութը շուրջ 2 անգամ ավելի շատ երկաթ է պարունակում (6,3%), քան սպիտակը:                      Բնութագիրը․ Թթենու պտուղները հիմնականում քաղցր են, սառը: Տերևները լինում են նաև դառնահամ: Ճյուղերի համը դառն է կամ չեզոք: Հիմնական ազդեցությունները․ Թթենու պտուղները թուլացնող, տոնուսը բարձրացնող ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա:

Տերևների հիմնական արժանիքը դրանց հակաբակտերիալ, քրտնաբեր, հազը փափկացնող ազդեցությունն է:
Թթենու ճյուղերը հակառևմատիկ, ցավազրկող հատկություն ունեն, նպաստում են արյան ճնշման իջեցմանը:
Թթենու բնի կեղևը միզամուղ, հազը փափկացնող ազդեցություն է ունենում, նույնպես նպաստում է արյան ճնշման իջեցմանը:                      

 Թութը ժողովրդական բժշկության մեջ

Հատկապես սև թութը ստամոքսի, լյարդի աշխատանքի համար շատ օգտակար է: Այն նաև նպաստում է արյան բաղադրության մեջ հեմոգլոբինի բարձրացմանը, ինչպես նաև՝ ապաքինող ազդեցություն է ունենում վերքերի համար:
Սպիտակ ու սև թթերի թուրմը կամ հյութը գործածվում է որպես միզամուղ և քրտնաբեր միջոց: Կովկասյան երկրներում սև թթից եփված սիրոպով ողողում են բերանի խոռոչն ու կոկորդը՝ դրանց խոցային վարակումների դեպքում: Այժմ արդեն գիտականորեն ապացուցված է, որ և սպիտակ, և սև թթերը, ինչպես նաև՝ դրանցից եփված սիրոպը կամ թուրմը, ունեն արտահայտված հակասեպտիկ հատկություն:
Թուրմը պատրաստում են հետևյալ կերպ. 2 ճաշի գդալ թարմ, մանրացված թթի (նախընտրելի է՝ սև) վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թողնել 4 ժամ, ապա օգտագործել օրվա մեջ 4 անգամ՝ խմելով 1/4 բաժակի չափով ամեն ուտելուց առաջ:
Կորեական ավանդական բժշկությունը խորհուրդ է տալիս ձմռանը հավաքել ու չորացնել թթենու երիկամները (почки), որոնցից պատրաստված թուրմը շատ օգտակար է ճարպակալման և սիրտ-անոթային հիվանդությունների բուժման համար:
Նույն սիրտ-անոթային հիվանդությունները ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ ոչ պակաս հաջողությամբ բուժում են սև և սպիտակ թթի միջոցով:

 

Ժողովրդական բժշկության մեջ գործածվում է նաև թթենու կեղևը՝ որպես վերքերի ապաքինման միջոց: Դրա համար թթենու բնի կեղևի փոշին խառնում են բուսական յուղի հետ (1:30) եվ ստացված հեղուկ նյութը քսում մակերեսային քերծվածքների, կտրված վերքերի, խոցերի վրա:
Բժիշկները շաքարախտի և ճարպակալման դեպքում խորհուրդ են տալիս անսահմանափակ քանակությամբ թարմ թութ կամ թթի հյութ օգտագործել: Շաքարախտով տառապողները կարող են օգտագործել թութը նաև չորացրաց վիճակում. 20 գր թթի չիրը եփել 2 բաժակ եռման ջրում, ընդունել ուտելուց հետո՝ 1/2 բաժակ: Այս նույն եփուկը շատ օգտակար է նաև անգինայի, բերանի խոռոչի խոցերի դեպքում՝ որպես կոկորդը ողողելու միջոց:
Չինական ավանդական բժշկության մեջ թթենու կեղևը ներառվում է մի շարք այլ բուսական հիմքերի հավաքածուի մեջ՝ նախատեսվելով շաքարախտի նախնական փուլի բուժման համար: Հարավային Եվրոպայում և Բալկանյան երկրներում ևս թութն օգտագործվում է դիաբետի բուժման նպատակով: Առավել հաճախ գործածվում են թթենու չոր տերևները, որոնք շաքարախտով տառապողները, մասնավորապես, լցնում են ցանկացած ուտելիքի մեջ: Ի դեպ, նմանօրինակ խորհուրդ տալիս են նաև հիվանդանոցային բժիշկները:
Չինացիները սպիտակ թթի տերևներով սովորաբար բուժում են նաև բարձր ջերմությամբ, գլխացավերով և ֆարինգիտով ուղեկցվող մրսածությունը:

Հակացուցումները 

Փորլուծության դեպքում հարկավոր է խուսափել թթենու պտուղների օգտագործումից:
Թոքերի հիվանդությունների դեպքում հակացուցվում է թթենու կեղևի և տերևների գործածումը: Կասկածների դեպքում անհրաժեշտ է անպայման խորհրդակցել բժշկի հետ:

loading...

Փակել