loading...

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. դիվերսիոն ներթափանցման փորձ` տևական դադարից հետո



Դիտումներ ` 1184
Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. դիվերսիոն ներթափանցման փորձ` տևական դադարից հետո

Հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց՝ արևելյան և հյուսիսային հատվածներում կիրառելով նաև ձեռքի հակատանկային նռնականետեր:

Անցած շաբաթվա ամփոփագրի այս հատվածը որևէ նորություն, արտառոց փաստ չի պարունակում: Մեր հասարակությունը նույնիսկ վարժվել է նման տեղեկատվության:

Սակայն ավարտվող շաբաթվա ընթացքում հակառակորդն արմատապես փոխել է մարտավարությունը` վերադառնալով, այն ձեռագրին, որը բնորոշ էր 2016-ի Ապրիլյան պատերազմին նախորդող շրջանին:

Արցախի ՊԲ արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:

Ապրիլյան պատերազմից հետո մենք անընդհատ հավաստիացումներ էինք լսում, թե առաջնագիծն ամրացվել է` չեզոքացնելով հակառակորդի դիվերսիոն ներթափանցման ռիսկերը:

 



Անշուշտ, կասկածի տակ չենք դնում Հայաստանի և Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությունների պնդումները, մյուս կողմից` գործ ունենք ադրբեջանական մարտավարության կտրուկ փոփոխության հետ, ինչը հղի է անկանխատսելի հետևանքներով:

Ապրիլյան պատերազմից հետո Բաքուն անցավ հոգեմաշ պատերազմի մարտավարությանը, երբ հիմնականում գործի էին դրվում դիպուկահարները: Հայկական կողմը առաջնագծում պարբերաբար ունենում էր ցավալի կորուստներ, սակայն Բաքվի այդ մարտավարությունը չէր վկայում լայնածավալ պատերազմական գործողություններ սանձազերծելու մասին:

Սակայն վերջին ամսվա ընթացքում հակառակորդը էսկալացնում է իրավիճակը ռազմաճակատի բոլոր հատվածներում, նույնիսկ` համեմատաբար կայուն Նախիջևանի սահմանին: Իսկ օրերս տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձն արդեն պատերազմի սանձազերծման ուղղակի նախանշան է:

Ադրբեջանի ղեկավարությունը բացահայտ խոսում է մոտալուտ պատերազմի մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարը նույնիսկ չի էլ թաքցնում, որ վաղը Բաքվում նախատեսված զորավարժությունը խիստ պրակտիկ, այսպես կոչված` նախապատրաստական օրակարգ ունի:

Զաքիր Հասանովը հայտարարել է, որ հունիսի 26-ի ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվելու են գերժամանակակից համակարգեր, որի գոյության մասին քչերը գիտեն:

 



loading...

Փակել