loading...

Ադրբեջանում գերության մեջ հայտնված ևս վեց հայ զինծառայողի վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ: Այդ զինծառայողներն են՝ Սամվել Կնազյան,Սամվել Քաստակցյան,Հովսեփ Սահակյան,Վահե Աբրահամյան,Գեղամ Էլբակյան,Նորիկ Առաքելյան



Դիտումներ ` 2245
Ադրբեջանում գերության մեջ հայտնված ևս վեց հայ զինծառայողի վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ: Այդ զինծառայողներն  են՝ Սամվել Կնազյան,Սամվել Քաստակցյան,Հովսեփ Սահակյան,Վահե Աբրահամյան,Գեղամ Էլբակյան,Նորիկ Առաքելյան

Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։
Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Կնազյանը, Սամվել Քաստակցյանը, Հովսեփ Սահակյանը, Վահե Աբրահամյանը, Գեղամ Էլբակյանը և Նորիկ Առաքելյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են կամ գերեվարվելու փաստը հաստատվել է նրանց հեռախոսներից ընտանիքի անդամներին կատարած զանգերի կամ հաղորդագրությունների միջոցով: Հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 13.11.2020թ:
Սիրանուշ Սահակյան
Արտակ Զեյնալյան


loading...

Փակել