Մենք մասնակցում ենք հատուկ տեղեկատվական գործողության, որոնք սովորաբար օգտագործվում են երկրի քաղաքական, գաղափարական իրավիճակի վրա ազդեծություն գործադրելու նպատակով: Դրանց հիմնական գործիքներն են.
Ապատեղեկատվություն
Քարոզչություն
Հասարակական կարծիքի տրոհում
Հոգեբանական ճնշում
Այժմ մենք վերջին երկու կետի մեջ ենք ներքաշված: Երկու օրվա տեղեկատվական մոնիթորինգը վկայում է, որ երեք հիմնական միտում կա.
• իրավական դաշտից խնդիրը տանել դեպի քաղաքական
• իրավական դաշտից խնդիրը տանելի դեպի բարոյախրատական
• խնդրից ստանալ ադրբեջանական թեզերի ամրապնդում հասարակության մեջ:
Դրանք են.
-Արցախը Հայաստան չէ
-Մերոնք զոհվում են իրենց համար
-Ադրբեջանն ու Ղարաբաղը նույն ազգն են
-Արցախում ծառայելը հակասահմանադրական է:
Օգտագործվում է մանիպուլյատիվ մարտավարություն, երբ ընդունելի և ողջունելի կոչերի փնջում մատուցվում են նաև լիովին հակասող և դեստրուկտիվ կոչեր, դրանք «սղցվում» են կոնտրուկտիվների կողքին, և դեռահասը ավտոմատ դրանք ընդհանուր փնջում ընկալում է որպես նորմալ և ընդունելի: Օրինակ. փողոց դուրս գալու ակցիայի կազմակերպիչները իրար կողք են դնում լիովին կառուցողական «Արցախում տեղ չունի բռնությունը» և «Ես Արցախում ազատ եմ» կոչերը, և «Ազատ Արցախը չի ողջունում ձեզ», կամ «Արցախյան Շարիաթը ողջունում է ձեզ» հակասական կոչերը:
Բայց վաղը երիտասարդությունը, առանց մտածելու, դրանք կարտաբերի իրար հետ, ենթագիտակցության մեջ ամրացնելով որպես ճշմարտություն: Չէ որ, նրանք գալու են պայքարելու արդարության ու ճշմարտության համար: Բայց, եթե իրական նպատակը արդարությունն էր, ապա այս պատմությունը պետք է ավարտվեր նրանից հետո, երբ Արցախի նախագահը հատուկ հանձնարարություն տվեց այս գործի քննության վերաբերյալ:
Այո, Թագուհի Ղազարյանը ճիշտ է. իրականում ոչ ծխելն ա թեմա, ոչ կապույտը, ոչ գեյը, ոչ լեսբին, ոչ Արցախը, ոչ էլ արցախցին: Թեման իրավական դաշտում ա, ու թող այնտեղ էլ մնա՝ իրա պատասխանատուներով ու պատժվողներով: Իսկ այս ամենը արհեստական դիսկուրս ա, որն ունի տարբեր նպատակներ, մեզանում արդեն փոփոխակահ հաջողությամբ իրականացված:
Լիկա Թումանյանի ֆեյսբուքյան էջից