loading...

Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախին սպառնացող ցեղասպանության անմիջական վտանգ կա. հայտարարություն



Դիտումներ ` 421
Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախին սպառնացող ցեղասպանության անմիջական վտանգ կա. հայտարարություն

ԵՊՀ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը տարածել է ցեղասպանությունների ուսումնասիրությունով զբաղվող մի խումբ ակնառու միջազգային գիտնականների հայտարարությունը, որտեղ խոր մտահոգություն է բարձրաձացվում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախին սպառնացող ցեղասպանության անմիջական վտանգի կապակցությամբ:

Հայտարարության մեջ գիտնականները, ներկայացնելով կապը վերջին ագրեսիայի և 1915թ.-ի ցեղասպանության ժխտման, վերջին երեք տասնյամյակներում Ադրբեջանում և Թուրքիայում հայատյացության զարգացման, ընթացիկ ագրեսիայի շրջանակներում քաղաքացիական անձանց և կառույցները թիրախավորման միջև, ցույց են տալիս, որ Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում կա Արցախի և թերևս նաև Հայաստանի հանդեպ նոր ցեղասպանության իրական վտանգ՝ որպես կանխարգելման միջոց առաջարկելով Արցախի անկախության ճանաչումը:

Գիտնականները միջազգային հանրությանը պահանջ են ներկայացնում լուրջ միջոցներ ձեռնարկել ադրբեջանական ագրեսիան և պետական մակարդակով իրականացվող հակահայկական քարոզչությունն անմիջապես դադարեցնելու ուղղությամբ: Նրանք կոչ են անում ձայն բարձրացնել այլատյացության, ագրեսիայի ու պատերազմի դեմ և կանխել մի նոր ցեղասպանություն:

Հայտարարության տակ ստորագրել են ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեդիայի, Իսրայելի, Նոր Զելանդիայի, Ավստրիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Նորվեգիայի, Դանիայի և Ավստրալիայի առաջատար համալսարաններ ու գիտական հաստատություններ ներկայացնող ավելի քան յոթ տասնյակ գիտնականներ:



loading...

Փակել