ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 22
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Շատ օգտակար բան կանեք ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար: Հնարավորություն կունենաք օգնել դժվար իրավիճակում հայտնված մարդկանց ու մտերիմներին: Միևնույն ժամանակ չեք մոռանա սեփական հետաքրքրությունների մասին: Օրը հարմար է ստեղծագործական մոտեցում, երևակայություն ու հնարամտություն պահանջող նոր ձեռնարկումների համար:
Հավանական են ոչ մեծ ֆինանսական կորուստներ ու անհաջող գնումներ: Սակայն չեն բացառվում նաև դրամական մուտքերը, որոնք անսպասելի կլինեն ու կգերազանցեն ձեր սպասելիքները: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Կարող եք հույս դնել ներքին ձայնի վրա. այսօր այն ճիշտ հուշումներ կանի, կօգնի խուսափել սխալներից: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Մարդկանցից լավ գլուխ կհանեք, կհասկանաք՝ ով է արժանի վստահության, իսկ ումից լավ է հեռու մնալ: Շրջապատը սովորականից ավելի հաճախ ձեր օգնության կարիքը կունենա, ամեն ինչ կանեք նրանց չմերժելու համար:
Հետաքրքիր գաղափարներ ու անսովոր պլաններ կառաջանան: Մի գերագնահատեք ուժերը. մտածածն իրականություն դարձնելու համար օգնության կարիք կունենաք: Հավանական են հաճելի ուղևորություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա առաջին կեսը հարմար է շփումների ու ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Հնարավոր են հաճելի անակնկալներ ու անսպասելի նվերներ: Այս շրջանի իրադարձությունները կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդառնան: Եթե վճռական գործեք, պատասխաններ կստանաք վերջին շրջանում ձեզ ու մտերիմներին անհանգստացնող հարցերին:
Օրվա երկրորդ կեսը նվիրեք հանգստին ու ուժերը վերականգնելուն: Լավ է ոչ մի կարևոր բան չպլանավորել, չզբաղվել բարդ ու հոգնեցուցիչ գործերով: Չի բացառվում խրոնիկ հիվանդության սրացումը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Նոր գաղափարների ու ինքնատիպ որոշումների շրջան է: Չեք վախենա դժվարություններից, անհրաժեշտ արդյունքներին էլ շատերից ավելի արագ կհասնեք ու մրցակիցներին հետևում կթողնեք: Շատ բան սովորականից ավելի հեշտ կստացվի:
Ուշադիր եղեք մտերիմների հետ հարաբերություններում: Կարևոր կլինի կոնֆլիկտներից ու վեճերից խուսափելը, փոխադարձ վստահությունն ու հարգանքը պահպանելը: Չեն բացառվում սիրային արկածները: Ցավոք հնարավոր է տարվեք մի անձնավորությամբ, ով արժանի չէ ձեր ուշադրությանը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Համառ ու ջանասեր կլինեք, այդ պատճառով էլ կկարողանաք հիանալի արդյունքներ ապահովել ձեռնարկած բոլոր գործերում: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը. գումարին վերաբերող ամեն ինչում հաջողությունն ուղեկից կլինի ձեզ: Օրը հարմար է նոր նախաձեռնությունների համար: Չի բացառվում, որ ձեզ առաջարկեն հետաքրքիր ու խոստումնալից նախագիծ ստանձնել:
Հեշտությամբ համակրանք ձեռք կբերեք, չեք գերագնահատի մարդկանց, որոնց հետ ստիպված կլինեք գործ ունենալ: Ավելի ուշ կարող եք հիասթափվել նրանցից, ում այսօր համակրում էիք: Զգույշ եղեք գումարի հետ. հնարավոր է անպիտան իրեր ձեռք բերեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հաջող օր է շփման, կարևոր հարցերի քննարկման, ձեզ համար օգտակար մարդկանց հետ հանդիպումների համար: Կարող եք հույս դնել ներքին ձայնի վրա. այն կհուշի՝ ում հետ կարելի է գործ ունենալ, կօգնի տարբերել սուտը ճշմարտությունից: Չի բացառվում, որ բացահայտեք ուրիշների գաղտնիքները, ջրի երես դուրս կբերեք մարդու, ով երկար ժամանակ թաքցնում էր իր իսկական մտադրությունները:
Չեն հիասթափեցնի փոքրիկ գնումները, իսկ չպլանավորված խոշոր գնումները լավ է հետաձգել: Մեծ է հավանականությունը, որ դրանք իրենց չեն արդարացնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Լավագույն օրը չէ մասշտաբային ու երկարատև նախագծեր սկսելու համար: Լավ է կենտրոնանալ արագ արդյունք խոստացող գործերի վրա: Ձեզ անիրագործելի պարտավորություններով կամ հարաբերություններով կապելու վտանգ կա. շուտով դրանք ուրախություն բերելու փոխարեն խնդիրներ կստեղծեն: Մի շտապեք խոստումներ տալ, պահպանեք գործողություններում ազատությունը:
Մտերիմների հետ հարաբերությունները հեշտ չեն դասավորվի, հարազատների կողմից հնարավոր են պրովոկացիաներ, ձեզ վրա ազդելու փորձեր: Պաշտպանեք ձեր հետաքրքրությունները, և շրջապատը կսկսի հաշվի նստել ձեզ հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հարմար օր է կարևոր գործերի, լուրջ հարցերի լուծման համար: Կարող եք սկսել համարձակ պլանների ու մտահղացումների իրագործումը: Դեպի նպատակը փոքր քայլերով գնացեք: Դիվանագիտությունն ու ճկունությունը վեճերից ու ուլտիմատումներից արդյունավետ կլինեն:
Կարիճ ծնողներին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երեխաների հետ հարաբերություններին, լսել նրանց կարծիքը, հակառակ դեպքում կոնֆլիկտներից խուսափել չի լինի: Հնարավոր է հիասթափություն սիրելիից կամ վեճեր դատարկ բաների պատճառով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Մի վախեցեք փորձարկումներ անել, խախտել իրադարձությունների սովորական ընթացքը: Ինչպիսի նպատակներ էլ դնեք ձեր առջև, դրանք հին, փորձված մեթոդներով լուծելը դժվար կլինի, ստիպված կլինեք ինչ-որ նոր բան մտածել: Կարևոր կլինի ոչ միայն դիմացինի կարծիքը լսել, այլև ձեզ նրա տեղում պատկերացնելը. այդպես կկարողանաք խուսափել վեճերից ու կոնֆլիկտներից:
Պետք չէ գնել իրեր, որոնք հույս ունեք երկար ժամանակ օգտագործել: Դրանք չեն արդարացնի հույսերը: Տեղափոխության ու ունեցվածքի հարցերի լուծման համար ամենալավ օրը չէ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը կապված է անցյալ վերադարձի հետ: Ստիպված կլինեք ուղղել ուրիշների սխալները, վերականգնել հին կապերը: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շատ մոտ էիք: Բոլոր հիշողությունները չէ, որ հաճելի կլինեն: Որոշ Այծեղջյուրներ կկասկածեն՝ արդյոք ճիշտ ճանապարհ են ընտրել, կզջան, որ այս և ոչ թե այն կերպ են վարվել:
Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում: Ձեզ համար թանկ մարդու հետ հարաբերությունները լարված կլինեն, փոխզիջման հասնելն էլ բարդ կլինի: Կուրախացնի ընկերների հետ շփումը. նրանք լավ խորհուրդներ կտան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հեշտ չի սկսվի, բայց հաճելի իրադարձություններ կբերի: Մեծ հաջողությունների հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել, սակայն կարող եք խնայել ուժերն ու բավարարվել համեստ ձեռքբերումներով: Հավանական են հետաքրքիր առաջարկներ ու լավ նորություններ: Ընկերների հետ շփումը կուրախացնի, նույնիսկ կարճատև հանդիպումը լավատեսական հույզեր կպարգևի:
Հնարավոր են սիրային անակնկալներ, անսպասելի նվերներ: Բաց չեք թողնի սիրելիին ուրախացնելու հնարավորությունը, նա շնորհակալ կլինի ձեզ դրա համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Եթե ինչ-որ կարևոր ու բարդ բանով զբաղվեք, հաջողության կհասնեք: Իսկ ընթացիկ գործերն այսօր ավելի ձանձրալի ու հոգնեցուցիչ կլինեն ու սովորականից ավելի մեծ ջանքեր կպահանջեն: Կվատանան համախոհների ու աջակիցների հետ հարաբերությունները, փոխարենը հնարավորություն կունենաք լավացնել հարաբերությունները նրանց հետ, ում ձեզ թշնամի կամ մրցակի էիք համարում:
Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը շատ վառ ու հիշվող կլինի: Այն հազիվ թե երկարատև լինի, սակայն հաճելի հուշեր կթողնի, որոնց հետո ժամանակ առ ժամանակ կվերադառնաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4