ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ 10000 ԴՐԱՄՈՎ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՍԿՍԱԾ 80000 ԴՐԱՄԻՑ:
Դիտումներ ` 391
2017թ. ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ 10000 ԴՐԱՄՈՎ: ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՍԿՍԱԾ 80000 ԴՐԱՄԻՑ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) խորհրդի հերթական նիստը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը ներկայացրել է 2016 թ. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցներով իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհային ծրագրի և Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացվող ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների մասին: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՀՏԶՀ 2016 թ. գործունեության հաշվետվությունը: Հիմնադրամի գործադիր տնօրենը զեկուցել է նաև 2017 թ. համար ըստ համայնքների սոցիալական և տնտեսական զարգացման բաղադրիչների նախատեսվող ծրագրերի մասին: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին մանրամասն ուսումնասիրել ՀՏԶՀ 2017 թ. ծրագրերը՝ առաջնահերթ իրականացման համար հստակ հայտանիշներ և մեխանիզմներ սահմանելու նպատակով: Նիստում քննարկվել են հիմնադրամի գործունեությանը վերաբերող կազմակերպչական մի շարք հարցեր:
loading...