ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վաշինգտոնում այսօր առանձին հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով 09:30-ին (Երևանի ժամով 17:30-ին) նախատեսված է Մայք Պոմպեոյի և Ադրբեջանի ԱԳ նախարարի, իսկ 10:30-ին (Երևանի ժամանակով 18:30-ին)՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը: