loading...

ԱԱԾ-ն հավաստանշել է գլխավոր «թեժ կետերը»



Դիտումներ ` 1257
ԱԱԾ-ն հավաստանշել է գլխավոր «թեժ կետերը»

ԱԱԾ-ն հատուկ գործողություն է իրականացրել Էջմիածինում, այդ թվում՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ քրեական դեմք Դոն Պիպոյի տանը եւ հրապարակել զենքի ու գողության բացահայտման փաստեր: Նրանք ձերբակալվել են:

ԱԱԾ-ն դառնում է Հայաստանի գլխավոր նյուզմեյքերը եւ շատ խնդիրների լուծման օպերատիվ գործիք: Վերջին մի քանի շաբաթներին ԱԱԾ աշխատակիցները հավաստանշել են Հայաստանի գլխավոր «թեժ կետերը»:

Սկզբում նրանք այցելեցին Նորֆոլկի գրասենյակ՝ բացելով մաքսային դարպասը:



Փաստացի, կարգոների սխեմայի եւ Նորֆոլկ ընկերության գործունեության բացահայտումից հետո հայտարարվեց, որ այսուհետ Հայաստան ներմուծումն այլեւս մենաշնորհված չէ:

Հետո ԱԱԾ-ն հայտնվեց Երեւան սիթի սուպերմարկետներում, որտեղ բացահայտվեց խոշոր սուպերմարկետների հարկերից խուսափելու սխեման ՊԵԿ հետ պայմանավորվածությամբ: Դրանից հետո հայտարարվեց, որ սուպերմարկետներն այլեւս հարկային արտոնություններ չեն ունենալու, եւ այսուհետ բոլոր հարկերը պետք է բյուջե վճարվեն:

ԱԱԾ դիմակավոր աշխատակիցները երրորդ այցը կատարեցին Երեւանի քաղաքապետարան, որտեղից դուրս բերեցին «Երեւան» հիմնադրամի փաստաթղթերը:


Դրանից հետո հայտարարվեց քաղաքացիներից տարբեր հիմնադրամներով միջոցների անօրինական շորթումների մասին (Երեւան, Երիտասարդական հիմնադրամ եւ այլն), որոնք պաշտոնյաների «սեւ գանձարկղերն» էին:

Այնուհետեւ ԱԱԾ աշխատակիցներն Էջմիածնում էին, որտեղ պայքար է տեղի ունենում ռազմաօլիգարխիայի վերջին ֆորպոստի՝ գեներալ Մանվելի եւ քրեական օլիգարխիայի ներկայացուցչի՝ Դոն Պիպոյի միջեւ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թույլ չի տա քրեական տարրերին օգտագործել հեղափոխության խորհրդանիշները:

ԱԱԾ-ն դարձել է կոռուպցիայի դեմ պայքարի, նախկին պայմանավորվածությունների վերացման, քրեական տարրերին հեռացնելու գործում գլխավոր դերակատարը:

 

loading...

Փակել