Նշենք, որ եղանակային պայմանների փոփոխության դեպքում հանրությունը կեսկատակ դիմում է Գագիկ Սուրենյանին՝ խնդրելով նրան դադարեցնել անձրեւը, պայքարել ցրտի դեմ։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում հումորային գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջերս պարբերաբար տեղացող անձրեւին։
Սուրենյանը, մասնավորապես, գրել է․ «Ըստ մամուլում տարածված լուրերի, առատ անձրևների պատճառով ԱԱԾ-ն ինձ ձերբակալել է : Ասեմ նաև, որ զգուշացրել են, որ կարկտահարության դեպքում ինձ սպառնում է ցմահ ազատազրկում»։
Նշենք, որ եղանակային պայմանների փոփոխության դեպքում հանրությունը կեսկատակ դիմում է Գագիկ Սուրենյանին՝ խնդրելով նրան դադարեցնել անձրեւը, պայքարել ցրտի դեմ։