loading...

90 օր մառախուղ էր, և դա պարբերաբար կրկնվել է մեր օդերևութաբանական պատմության ընթացքում



Դիտումներ ` 263
90 օր մառախուղ էր, և դա պարբերաբար կրկնվել է մեր օդերևութաբանական պատմության ընթացքում

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության նորանշանակ ղեկավար Գագիկ Սուրենյանը հակագիտական է համարում պնդումները, թե Արարատյան դաշտում մառախլապատ եղանակը հետևանք է ձկնաբուծարանների վերգետնյա ջրերի գոլորշիացման:

«Ես ասում եմ իմ մասնագիտական կարծիքը. չի կարող այնպես լինել, որ ձկնաբուծարանի ջուրը գոլորշիանա և հարյուրավոր կիլոմետրերով մառախուղ առաջանա: 53 թվականին ձկնաբուծարաններ կայի՞ն, որ Արարատյան դաշտում 90 օր մառախուղ էր, և դա պարբերաբար կրկնվել է մեր օդերևութաբանական պատմության ընթացքում: Ձկնաբուծարանը, լոկալ լիճը չի կարող ազդեցություն ունենալ նման մեծամասշտաբ պրոցեսի վրա»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

 



Ըստ նրա` նման պնդումները հակագիտական են:

Հիշեցնենք, որ մի շարք բնապահպաններ չէին բացառել, որ Արարատյան դաշտում մառախլապատ եղանակը հետևանք է ձկնաբուծարանների վերգետնյա ջրերի գոլորշիացման:

loading...

Փակել