loading...

9 կարևոր փաստ աչքերի առողջության մասին



Դիտումներ ` 526
9 կարևոր փաստ աչքերի առողջության մասին

Մեր ժամանակներում այդքան էլ դժվար չէ շտկել տեսողության շատ թերություններ, եթե չկան հակացուցումներ: Սակայն ամեն դեպքում, աչքերը պետք է խնայել: Ահա ակնաբույժերի հիմնական խորհուրդները` տեսողությունը պահպանելու համար:

Բավական է սևեռվել

Երկարատև հայացքն էկրանին, քչացնում է թարթումների քանակը, ինչը լավ չէ, քանի որ թարթելն արցունքներից ստեղծում է պաշտպանիչ սահման, որը խոչընդոտում է ինֆեկցիաների ներթափանցումը և հեռացնում մահացած հյուսվածքները: Չորությունն աչքերում ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Մասնագետները խորհուրդ են տալիս էկրանից հեռանալ ամեն 20 րոպեն մեկ:

Բուժեք ալերգիան

Ալերգիայի դեմ շատ հաբեր նպաստում են չոր աչքի սինդրոմի զարգացմանը, այդ պատճառով դրանք ընդունելուց արժե օգտագործել նաև աչքերի համար նախատեսված խոնավեցնող կաթիլներ:

Մի նայեք էկրանին մթության մեջ

Այդպիսի պայմաններում կապույտ լույսի վնասակար արտացոլումը հասնում է առավելագույն արդյունքի: Եթե քնելուց առաջ չնայեք սմարթֆոնի էկրանին, ուղեղը նույնպես ձեզ շնորհակալ կլինի` այն ավելի շուտ կանջատվի:

Վիտամիններ ընդունեք

Մենք գիտենք հապալասի և գազարի օգտակարության մասին, իսկ լավագույն ակնաբույժերը նաև խորհուրդ են տալիս ուտել զեաքսատին պարունակող մթերքներ` դդում, նարինջ, ձվի դեղնուց, եգիպտացորեն:

Մի կրեք կոնտակտային լինզաներ նախատեսվածից ավելին

Եթե երկրորդ անգամ դնել մեկանգամյա օգտագործման համար նախատեսված լինզաները կամ ամիսներով օգտագործել մեկ շաբաթվա համար նախատեսվածը, կարելի է ինֆեկցիա անցկացնել: Բացի այդ դրանք նաև կորցնում են թթվածնաանցանելիությունը և խանգարում աչքերի խոնավեցմանը:

Ընդունեք լյուտեին

Տեսողության համար օգտակար մեկ այլ բաղադրիչ: Այն շատ է դդումի, դդմիկի, կիվիի, խաղողի, սպանախի մեջ:

Շեղվեք հեռուստացույցից

Գործում է նույն 20/20/20 կանոնը, ինչը և գաջեթների էկրանների համար` ամեն 20 րոպե մեկ նայեք 20 վայրկյան 20 ֆուտ (6,5 մետր) հեռավորության վրա:

Մուգ ակնոցներ կրեք

Նույնիսկ, եթե համարում եք, որ դրանք ձեզ պետք չեն: Կատարակտի զարգացման պատճառներից կարող է դառնալ արևային ուլտրամանուշակագույնը, որը թափանցում է աչքերի մեջ ողջ կյանքի ընթացքում:

Մի քնեք դիմահարդարված

Բացի այն որ սևաներկի և ստվերաներկի մասնիկները կարող են ընկնել աչքերի մեջ և վնասել այն, աչքի ներսը քսած մատիտը կարող է խցանել արցունքագեղձերը:


loading...

Փակել