loading...

9 իր, որ չի կարելի դնել միկրոալիքային վառարանում



Դիտումներ ` 1764
9 իր, որ չի կարելի դնել միկրոալիքային վառարանում

1. Մանկական սնունդ: Առաջին հերթին՝ խոսքը կրծքի կաթի մասին է: Միկրոալիքների ազդեցությամբ այն վտանգավոր է դառնում: Եթե ամեն դեպքում անհրաժեշտ է տաքացնել կաթը և չսպանել կաթում պարունակվող օգտակար նյութերը, ավելի լավ է օգտվել ավանդական միջոցներից՝ տաքացնել տաք ջրով կամ գոլորշիով:

2. Փայլաթիթեղ: Այն ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում դնել միկրոալիքային վառարանում:

3. Բրոկոլի: Մյուս բանջարեղենների համեմատ՝ բրոկոլին միկրոալիքային վառարանում դնելու դեպքում ավելի շատ է կորցնում իր օգտակար հատկությունները: Ավելի ճիշտ, կորցնում է իր գրեթե բոլոր օգտակար հատկությունները:

4. Հում ձու: Դեպքերի մեծամասնության դեպքում ձուն պայթում է, ինչի արդյունքում ստիպված եք լինում երկար մաքրել սարքը:

 



5. Սոխ: Սոխն այն մթերքներից է, որոնք միկրոալիքային վառարանում մշակման ենթարկվելու դեպքում կորցնում են իրենց օգտակար հատկությունները:

6. CD դիսկ: Պարզ է, թե ինչ կլինի, եթե այն դնեք միկրոալիքային վառարանում:

7. Սառեցված մթերքներ: Այս դեպքում ևս մշակման արդյունքում մթերքները կկորցնեն իրենց օգտակար հատկությունները: Նույնը վերաբերում է նաև սառեցված մսին: Այս դեպքում այն կորցնում է իր մեջ պարունակվող վիտամին B12-ի կեսը:

 


8. Սպիտակուցային մթերքներ: Աշխատեք խուսափել նաև միկրոալիքային վառարանում դնել սպիտակուցային մթերքներ:

10. Որոշ խոհանոցային պարագաներ: Զգույշ եղեք կերամիկական, մետալիկ, ալյումինից, ճենապակուց պատրաստված խոհանոցային պարագաները միկրոալիքային վառարանում տեղադրելուց: Միկրոալիքային վառարանում օգտագործելու համար լավագույն տարբերակը ջերմային մշակմանը դիմացող ապակին է:


loading...

Փակել