168.am կայքը գրում է, որ վզի օստեոխոնդրոզի առաջին նշաններն են ցավերը մեջքի շրջանում, գլխացավերը, գլխապտույտը, լսողության վատացումը կամ աղմուկները, ինչպես նաև՝ քայլելիս ճոճվելու երևույթները՝ հավասարակշռությունը կորցնելու պատճառով: Դրանից զերծ մնալու համար կայքն առաջարկում է անել հետևյալ վարժությունները:
1. Կզակն իջեցրեք դեպի պարանոցը: Գլուխը նախ՝ 5 անգամ թեքեք աջ, ապա՝ 5 անգամ՝ ձախ:
2. Մի փոքր բարձրացրեք կզակը: Նորից գլուխը 5 անգամ թեքեք աջ, 5 անգամ՝ ձախ:
3. Գլուխը թեքեք դեպի աջ՝ փորձելով քիթը հասցնելով ուսին: 5 անգամ արեք վարժությունը դեպի ձախ:
4. Գլուխն ուղիղ պահեք: Հաղթահարելով լարված մկանների դիմադրությունը՝ կզակը սեղմեք կրծքից վերև տեղավորված ոսկորներին:
5. Ճակատով սեղմեք ափը և լարեք վզի մկանները: Վարժությունը կրկնեք օրվա ընթացքում 3 անգամ՝ 7 վայրկյան:
6. Լարելով վզի մկանները՝ ձախ քունքով սեղմեք ձախ ափը 3 անգամ՝7 վայրկյան, ապա արեք նույն գործողությունն աջ կողմով:
7. Կզակն ուղիղ պահեք, ձեռքերը դրեք ծոծրակին: Ծոծրակով սեղմեք ձեռքերը 3 անգամ՝ 7 վայրկյան:
8. Մատները միացրեք իրար, տարեք դեպի կզակը: Կզակով սեղմեք ձեռքերը 3 անգամ՝ 7 վայրկյան: