loading...

8 «առասպել» ալկոհոլի մասին



Դիտումներ ` 843
8 «առասպել» ալկոհոլի մասին

8 «առասպել» ալկոհոլի մասին

8 «առասպել» ալկոհոլի մասին. 1in.am

 

Բժիշկները հերթական անգամ հիշեցրել են, որ ալկոհոլը ո՛չ միայն օղին է, այլև գարեջուրը, որը որոշ մարդկանց համար ամենօրյա խմիչք է: ladyhealth.com.ua-ը առաջարկում է պարզել՝ դա լավ է, թե՝ վատ, և, ընդհանրապես, ինչպես է ալկոհոլն ազդում օրգանիզմի վրա:

1. Շատ կարող է խմել միայն առողջ մարդը

Միանգամից մեծ քանակությամբ ալկոհոլ խմելուց չհարբելը շատերին թվում է եզակի ընդունակություն, սակայն բժիշկները համարում են, որ դա ալկոհոլիզմի երկրորդ փուլն է: Դա շատ արագ վերաճում է ծանր հիվանդության՝ ճակատագրական ելքով:

2. Ալկոհոլն ազդում է ախորժակի վրա

Ալկոհոլ խմել ախորժակի լավացման համար շատ վտանգավոր է, հատկապես սոված վիճակում և ուտելուց առաջ:

3. Ալկոհոլից մարդիկ գիրանում են

Ալկոհոլի մեծ չափաբաժինները արգելակում են նյարդային կենտրոնները, և մարդը չի զգում, որ չափից շատ է կերել, որի հետևանքով էլ գիրանում է:

4. Թանկ և որակյալ ալկոհոլն անվնաս է

Նույնիսկ որակյալ ալկոհոլն օրգանիզմում առաջացնում է ալկոհոլային թույն, որը հատկապես վտանգավոր է սիրտ-անոթային համակարգի համար:

5. Հակաբիոտիկներ ընդունելու ժամանակ չի կարելի խմել

Իրականում ալկոհոլը կարող է միայն թուլացնել որոշ հակաբիոտիկների ազդեցությունը, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Ալկոհոլն առավել վտանգավոր է ցավազրկողների հետ օգտագործելու ժամանակ, որովհետև կարող է վնասվել աղիների լորձաթաղանթը:

6. Ալկոհոլն օգնում է քնել

Դա, իրոք, այդպես է, սակայն այն ազդում է քնի խորը փուլերի վրա: Հարբած վիճակում քնած մարդը հեշտությամբ արթնանում է:

7. Ալկոհոլիզմից կարող են կոդավորվել

Կոդավորումը չի վերացնում ալկոհոլիզմի պատճառները և չի վերականգնում նյարդային համակարգը: Երբեմն կոդավորումից հետո հիվանդը սկսում է ավելի շատ խմել:

8. Ալկոհոլն ազատում է սթրեսից

Իրոք, կարելի է ալկոհոլի միջոցով տրամադրությունը բարձրացնել, սակայն այդ դեպքում չափաքանակը պետք է շատ քիչ լինի` 20-30 մլ օղի կամ կոնյակ:


loading...

Փակել