loading...

77 հազար քաղաքացու թոշակներն ու նպաստները հունվարի 1-ից կավելանան



Դիտումներ ` 1150
77 հազար քաղաքացու թոշակներն ու նպաստները հունվարի 1-ից կավելանան

Կենսաթոշակի և նպաստների նվազագույն չափը պետք է գերազանցի պարենային աղքատության նվազագույն շեմը:Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի նվազագույն չափի 50 տոկոս բարձրացման առաջարկ։



Այս մասին նշված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի պաշտոնավարման 100 օրվա վերաբերյալ հաշվետվությունում:

 


Ըստ առաջարկի՝ պարենային աղքատության նվազագույն շեմից ցածր կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի չափը կենսաթոշակ կամ նպաստ ստացող շուրջ 77 000 շահառուի համար 2019թ. հունվարի 1-ից կդառնա առնվազն 25500 դրամ։

Նյութի աղբյուրը` Yelaket.am


loading...

Փակել