loading...

7 օր քաղցած վիճակում մեղր և սխտոր կերեք և կտեսնեք, թե ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ



Դիտումներ ` 1080
7 օր քաղցած վիճակում մեղր և սխտոր կերեք և կտեսնեք, թե ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ

Mnenra.ru կայքը գրում է, որ սխտորը ամենահայտնի բնական բաղադրիչներից մեկն է և աշխարհի գրեթե բոլոր խոհանոցների անբաժան մասն է կազմում։ Այն զարմանալիորեն արդյունավետ է տարբեր հիվանդությունների բուժման համար, հատկապես, երբ սննդակարգում օգտագործվում է հում վիճակում։ Կարծիք կա, որ սխտորն օգտակար է գրեթե բոլոր հիվանդությունների պրոֆիլակտիկայի և բուժման համար։ Այն կանխարգելում է աթերոսկլերոզը, սրտի կաթվածը, սրտի իշեմիկ հիվանդությունը, ինչպես նաև իջեցնում է խոլեստերինի մակարդակը և զարկերակային ճնշումը։

 



Սխտորը կարող է օգնել նաև միջատների խայթոցի, գրիպի, մրսածության, տենդի, սնկային վարակների և դիարեայի բուժման գործում։ Այն վերահսկում է դիաբետի նշանները։ Սխտորի ամենակարևոր հատկանիշներից մեկը տոքսինների հեռացումն ու իմունիտետի ամրացումն է։

Լավագույն արդյունքի հասնելու համար սխտորն օգտագործեք հում վիճակում։ Սխտորը ճզմեք, թողեք 15 րոպե, ապա ավելացրեք սննդին։ Քանի որ հագեցած լինելու դեպքում օրգանիզմը չի կարողանում ստանալ սխտորի բոլոր օգտակար հատկությունները, գերադասելի է այն օգտագործել քաղցած վիճակում՝ նախքան որևէ բան ուտելը կամ խմելը։

loading...

Փակել