loading...

7 բան, որ անհրաժեշտ է անել աշնանը այն հետաքրքիր դարձնելու համար



Դիտումներ ` 477
7 բան, որ անհրաժեշտ է անել աշնանը այն հետաքրքիր դարձնելու համար

Աշնանը մենք յուրահատուկ հետաքրքրությամբ սպասում ենք գալիք միջոցառումներին: Այն մեզ պարգևում է դդումի դաշտեր, լատտե, տերևաթափ և, իհարկե, խնձորահավաք: Գոյություն ունեն շատ հետաքրքիր բաներ, որոնք կարելի է անել աշնան գալուն պես: Միակ բանը, որ կարող է խանգարել՝ ֆինանսական սահմանափակումներ են: Սակայն կան բազմաթիվ բաներ, որոնք կարելի է անել համեստ բյուջեով:

Պատրաստել լատտե տնային պայմաններում

Ձեզ պետք չէ ծախսել շատ փող սիրած սրճարանում նստելու և լատտեի համը վայելելու համար: Կան բազմաթիվ բաղադրատոմսեր այդ համեղ ըմպելիքը տանը, ընկերոջ հետ վայելելու համար:

Փորձել դդումը կտրատելու տարբեր ձևեր

Հելլոուինի երեկույթի գնալու փոխարեն, որտեղ դուք մուտքի համար պետք է վճարեք, մտեք մթերքների խանութ և գնեք դդում: Կտրատեք այն ձեր ընկերոջ հետ միասին և երեկույթը ձեր տանը կազմակերպեք:

Աշնանային թեմայով ֆոտոշարք կազմակերպեք

Աշնանը բնությունը գեղեցիկ տեսք է ստանում: Օգտվեք այդ հիասքանչ տեսարանից և լուսանկարների շարք պատրաստեք: Նկարվեք միասին տերևների մեջ:

Սարսափ ֆիլմ դիտեք

Սուր զգացողություններ ձեզ կարող է պարգևել սարսափ ֆիլմի դիտումը: Ընթացքում դուք և ձեր ընկերը կարող եք օգտվել փոփքորնից կամ նախապես պատրաստել համեղ ուտելիքներ:

Տաք շոկոլադ պատրաստեք նոր բաղադրատոմսով

Աշնան մասին մտածելիս մենք ցանկանում ենք հարմարավետություն և մեկ բաժակ տաք շոկոլադ: Այնպիսի տպավորություն է, որ սրճարանները հատուկ են վաճառում տարբեր հաճելի բուրավետ ըմպելիքներ: Սակայն դուք ինքներդ կարող եք զբաղվել դրանով տնային պայմաններում: Պատրաստեք այն ձեր ընկերոջ հետ միասին և վայելեք:

Պլանավորեք ձեր աշնանային զգեստապահարանը

Աշնան գալուն պես գալիս է նաև գնումների ժամանակը: Իհարկե ֆինանսական վիճակը կարող է թույլ չտալ շատ իրեր գնել, սակայն մի քանի սվիտեր և ոճային իրեր պետք է ձեզ թույլ տաք:


loading...

Փակել