loading...

6 վնասակար սովորություն, որոնք սպանում են երիկամները. հոգա առողջությանդ մասին, քանի դեռ չափազանց ուշ չէ



Դիտումներ ` 1120
6 վնասակար սովորություն, որոնք սպանում են երիկամները. հոգա առողջությանդ մասին, քանի դեռ չափազանց ուշ չէ

6 վնասակար սովորություն, որոնք սպանում են երիկամները. հոգա առողջությանդ մասին, քանի դեռ չափազանց ուշ չէ

Երիկամների հիվանդությունները «լուռ մարդասպաններ» են, որովհետև աստիճանաբար են զարգանում և երկար ժամանակ աննկատ են մնում:

Այդ օրգանի հիվանդությունների պատճառը տարածված սովորություններն են լինում:

1. Գերսառեցում

Ցուրտ պայմաններում երկար ժամանակ մնալու հետևանքով հաճախ երիկամների հետ կապված խնդիրներ են առաջանում: Ցուրտ եղանակին բարակ հագուստը, սառը մակերևույթին նստելը, թաց ոտքերը կարող են բորբոքում առաջացնել: Իսկ դա մեծ ռիսկ է առողջության համար:

 


2. Մրսածություն

Երբեմն մենք անտեսում ենք մրսածությունը և լիարժեք չենք բուժվում: Մեզ թվում է, թե մի քանի հաբը և բուժիչ թեյն օրգանիզմը նորմալ վիճակի կբերեն: Բայց մրսածությունը ոտքի վրա հաղթահարելը մեծ սխալ է: Հիվանդության ընթացքում ոչ լավ խնամքն ազդում է երիկամների աշխատանքի վրա:

3. Ցավազրկողների չարաշահում

Կան մարդիկ, ովքեր շատ հաբեր են խմում ամենափոքր ցավը չզգալու համար: Այս հարցին խելամիտ մոտեցեք. բոլոր դեղերը կողմնակի ազդեցություն ունեն: Առավել հաճախ դրանից երիկամներն են տուժում:


4. Անհրաժեշտ բուժումից հրաժարում

Երիկամների հիվանդության նշան կարող են լինել կոշտացած մաշկը և կրունկների ճաքերը: Ժամանակին բուժիր անգինան, կարիեսը, հայմորիտը, դրանք կարող են վնասել երիկամները: Ավելորդ քաշը և փորկապությունը նույնպես վնասակար ազդեցություն են ունենում:

5. Չափից շատ ուտել

Երիկամները դառնում են մեր ստամոքսի քմահաճույքների գերին, և դա բացասաբար է ազդում դրանց վիճակի վրա: Կարևոր է ոչ միայն վերահսկել օգտագործվող սննդի քանակը, այլև հետևել, թե ինչ ես ուտում:


loading...

Փակել