Fithacker.ru-ն գրում է, որ հոդացավերից ու կրունկի ցավից ազատվելու գործում օգնության են հասնում նաև այլընտրանքային միջոցները։
1. Ռոզմարին։ Ռոզմարինը թթու է պարունակում, որն օգնում է թեթևացնել ցավն ու բուժել վարակները։
Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը։ Եռացրեք ջուրը, ավելացրեք ռոզմարինը։ Դանդաղ կրակին թողեք ևս 20 րոպե, սառեցրեք։ Օրվա ընթացքում խմեք 2 բաժակ։
2. Ձիաձետ։ Սա բնական հակաբորբոքային միջոց է, որը հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով։ Վիճակը թեթևացնելու համար դրանով պատրաստված 2 բաժակ թեյ խմեք։
3. Քրքում։ Սա ցավը հանգստացնող բնական միջոց է։ Շաֆրանի հետ համադրելու դեպքում այն նկատելիորեն կհանգստացնի ցավը։
Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը։ Եռացրեք ջուրը, ավելացրեք համեմունքները։ Դանդաղ կրակին թողեք 10 րոպե։ Երբ ըմպելիքը սառչի, ավելացրեք մեղրը։ Խմեք օրվա ընթացքում։
4. Իմբիր։ Իմբիրը վաղուց է հայտնի իր օգտակար հատկություններով։
Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը։ Եռացրեք ջուրը, ավելացրեք իմբիրը։ Դանդաղ կրակին թողեք 20 րոպե։ Երբ թեյը սառչի, 2 ճաշի գդալ մեղր ավելացրեք։ Արդյունքի հասնելու համար հարկավոր է օրվա ընթացքում օգտագործել 2-3 անգամ։
5. Կտավատի սերմեր։ Կտավատի սերմերը սննդարար նյութեր են պարունակում, որոնք արագացնում են նյութափոխանակությունը և ամրացնում իմունիտետը։ Դրանք հարուստ են նաև օմեգա-3 ճարպաթթուներով։ Օրվա ընթացքում 2 ճաշի գդալ կտավատի սերմ օգտագործեք։ Կտավատի սերմերն ավելացրեք յոգուրտին, կոկտեյլներին, աղցաններին։ Բարձր ջերմաստիճանի պայմաններում կտավատի սերմերի օգտակար հատկությունները վերանում են. այդ պատճառով մի ավելացրեք դրանք տաք ճաշատեսակներին։
6. Բալ։ Բալի հյութը հակաբորբոքային հատկություններ ունի։ Սպորտսմեններն այն օգտագործում են մկանների ուժը վերականգնելու համար։
Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը։ Նախ՝ հարկավոր է խառնել բալն ու ջուրը, ապա՝ ավելացնել շաքարավազը։ Դրեք դանդաղ կրակին և անընդհատ խառնեք։ 20 րոպե անց անջատեք կրակը, սառեցրեք։ Ըմպելիքը պահեք սառնարանում։ Խմեք մարզումներից առաջ։