loading...

5000 տարվա պատմություն ունեցող բաղադրատոմս. օգտագործեք 5 տարին մեկ անգամ



Դիտումներ ` 2020
5000 տարվա պատմություն ունեցող բաղադրատոմս. օգտագործեք 5 տարին մեկ անգամ

Fithacker.ru կայքը գրում է, որ դեռ 1972թ. գտնվել է այս հին բաղադրատոմսը։ Այն 5000 տարվա պատմություն ունի։ Ըստ կայքի՝ այն հնարավորություն է տալիս բուժվել որոշ հիվանդություններից։ Ամեն դեպքում, այն պետք է օգտագործել ծայրահեղ ուշադիր։ Ըստ փորձագետների՝ այն պետք է օգտագործել յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ։ Հիմնական բաղադրիչը սխտորն է։ Սխտորը՝ շնորհիվ իր բաղադրիչների, ուժեղ հակաբակտերիալ ազդեցություն ունի, հիանալի պայքարում է վարակների, սնկերի և մակաբույծների դեմ։

Ընդունված է համարել, որ այս բնական միջոցը բուժում է աթերոսկլերոզը, թոքերի հիվանդություններ, սինուսիտ, հիպերտոբիա, արթրիտ, ռևմատիզմ, գաստրիտ, թութք և այլն։ Ըստ որոշ պնդումների՝ այն օգնում է քաշի առողջ նվազեցմանը, լավացնում տեսողությունը և լսողության հետ կապված խնդիրները, լավացնում նյութափոխանակությունը։ Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է 350 գրամ սխտոր և 200 մլ 95 տոկոսանոց սպիրտ։

 



Պատրաստման եղանակը։ Մանրացրեք սխտորը և խառնեք սպիրտի հետ։ Խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ։ 10 օր անց քամեք և  ետ լցրեք տարայի մեջ։ Պահպանեք սառնարանում ևս 2 օր։

Օգտագործման եղանակը։ Խառնուրդը 12 օրից ավելի մի օգտագործեք։ Մի քանի կաթիլ ավելացրեք ջրի բաժակի մեջ և խմեք ուտելու ընթացքում։

Մինչև օգտագործելը պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ։


loading...

Փակել