Takprosto.cc կայքը մի քանի խորամանկություն է ներկայացրել տունը մաքրելու համար:
1. Վերականգնեք փայտից սեղանը: Կես բաժակ քացախը խառնեք կես բաժակ ձիթապտղի յուղի հետ: Ապա թրջեք կտորն այդ մասսայի մեջ և մաքրեք սեղանը, և քերծվածքները կանհետանան:
2. Սպիտակեցրեք բարձերը: Մեկ բաժակ լվացքի փոշու մեջ սպիտակեցնող միջոց ավելացրեք, նատրիումի նիտրատ և տաք ջուր լցրեք: Բարձերը լվացեք այս խառնուրդի մեջ:
3. Մաքրեք խոհանոցի պահարանը: Խոհանոցի պահարանները շատ հաճախ են կեղտոտվում: 1 ճաշի գդալ ցանկացած բուսական յուղ խառնեք 2 ճաշի գդալ սննդի սոդայի հետ և ատամների խոզանակով մաքրեք պահարանը:
4. Մաքրեք բազմոցը: Սպիտակ խոզանակի և 2 ճաշի գդալ սպիրտի միջոցով կարող եք հեռացնել բազմոցի վրայի հետքերը: Տհաճ հոտից ազատվելու համար կարող եք մի փոքր սոդա ավելացնել:
5. Մաքրեք չուգունե թավան: Մեկ բաժակ մաքրող միջոցը լցրեք տոպրակի մեջ, 1.5 բաժակ քացախ լցրեք դրա մեջ, ապա այնտեղ դրեք թավան և թողեք մի քանի օր:
Թարգմանությունը 168.am-ի
Աղբյուրը ՝ https://168.am/2015/04/19/480703.html