loading...

5 սխալ, որոնք մենք անում ենք լոգարանում ամեն օր



Դիտումներ ` 661
5 սխալ, որոնք մենք անում ենք լոգարանում ամեն օր

5 սխալ, որոնք մենք անում ենք լոգարանում ամեն օր

Ցնցուղ ընդունելն ամենօրյա ծիսակատարություն է, որը մեզանից շատերը անում են մեխանիկորեն, առանց մտածելու, որ սխալներ են գործում: Պարզվում է, ցնցուղ ընդունելը պետք է անել որոշակի կանոններով՝ մաշկը չվնասելու համար:

Ահա դասական սխալներ, որոնք մենք անում ենք ցնցուղ ընդունելու ժամանակ.

 

 

Չափից տաք ջուր

Տաք ջուրը զրկում է մաշկը խոնավությունից, չորացնում և թեփոթում է մաշկը: Բացի այդ այն վնասակար է նաև այլ պատճառներով. առաջինը՝ հանում է չափազանց շատ մաշկային յուղ, թողնելով մաշկը անպաշտպան բակտերիաների և վնասակար նյութերի հանդեպ։ Երկրորդը՝ առաջացնում է արյան ավելորդ հոսք: Դա հանգեցնում է կարմրածության, բորբոքումների և մաշկի չորացման:

600x580

Չափից երկար ժամանակով ցնցուղի ընդունում

Ինչպես և տաք ջուրը, ցնցուղի տակ երկար մնալը չորացնում է մաշկը: Այստեղից էլ առաջանում են տարբեր խնդիրներ՝ ցան, քոր: Հիշեք, ցնցուղի ընդունումը պետք է տևի մոտավորապես 10 րոպե:

600x580

Ուժեղ փրփրող պարագաների հաճախակի օգտագործում

Ժամանակակից լոգանքի պարագաների մեջ կան մակերեսային ակտիվ նյութեր: Դրանց խնդիրը յուղի մոլեկուլները ջրի մոլեկուլներին կպցնելն է: Եթե մեր ցնցուղի գելը առատ փրփրում է, դա նշանակում է, որ դրանում այդ նյութերը շատ են: Որքան շատ է փրփրում լոգանքի գելը, այդքան շատ է նա հեռացնում մաշկի պաշտպանիչ յուղի շերտը: Դա բերում է մաշկի չորացման և կոշտացման:

600x580

Հին, չչորացված ճիլոպների օգտագործում

Երկար ժամանակ նույն ճիլոպի օգտագործումը մեծ ռիսկ է առողջության համար: Խոնավ ճիլոպները կատարյալ պայմաններ են ստեղծում բակտերիաների զարգացման համար: Նույն սպունգը կարելի է օգտագործել 4 շաբաթից ոչ ավելի:

Լավագույն տարբերակ է դրա փոխարեն օգտագործել փոքր սրբիչ: Ճիլոպը օգտագործելուց հետո, կարևոր է չորացնել այն:

600x580

Չափազանց ջանադիր չորացում

Մաշկի ճիշտ չորացումը նույնքան կարևոր է, որքան այն լվանալը: Չորացրեք այն փափուկ սրբիչով, մարմինը փոքր-ինչ խոնավ թողնելով: Դրանից հետո մի ծուլացեք և մարմնին քսեք խոնավեցնող միջոց ու այն կլինի փափուկ և առողջ:

600x580


loading...

Փակել