loading...

5 պատճառ՝ երեկոյան մարզասրահ այցելելու համար:



Դիտումներ ` 445
5 պատճառ՝ երեկոյան մարզասրահ այցելելու համար:

Մարդիկ շատ հաճախ նախընտրում են մարզվել առավոտյան, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս մարզվել երեկոյան: Երեկոյան մարզումները մի շարք առավելություններ ունեն:

1. Երեկոյան վնասվածքներ չեք ստանա

Երեկոյան մարզումների ժամանակ որեւէ վնասվածք ստանալու հավանականությունը շատ ավելի ցածր է: Բանն այն է, որ առավոտյան տաքացնել օրգանիզմը շատ ավելի դժվար է, քանի որ քնից հետո մկաններն ու հոդերը դեռ պատրաստ չեն ծանրաբեռնվելուն: Երեկոյան՝ ակտիվ օր անցկացնելուց հետո, սովորաբար նման խնդիրներ չեն առաջանում: Ի դեպ, սիրտն առավոտյան եւս պատրաստ չէ ծանրաբեռվելուն:

2. Սթրեսի մակարդակը կնվազի

Երեկոյան մարզվելն օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը: Այդ մարզումը նաեւ օգնում է մարմնին թուլանալ, իսկ հաճելի հոգնածությունը նպաստում է ավելի լավ քուն ունենալուն: Սակայն պետք չէ մարզվել գիշերվա ընթացքում, քանի որ այդ դեպքում կդժվարանա քունը:



3. Արդյունավետություն

Գիտնականները վերջերս բացահայտել են, որ իրենց մաքսիմալ ցուցանիշները մկաններն արձանագրում են երեկոյան: Նույնը վերաբերում է օրգանիզմի կողմից թթվածնի կլանմանն ու յուրացմանը: Հետեւաբար, մարդը կարող է մաքսիմալ արդյունքների հասնել հենց երեկոյան:

4. Կալորիաների քանակը

Երեկոյան սպորտով զբաղվելը թույլ կտա ազատվել ավելորդ կալորիաներից, որոնք կուտակվել են օրվա ընթացքում: Դա կարեւոր է նաեւ հոգեբանական տեսանկյունից:


5. Զարկերակային ճնշում

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեկոյան ժամերին սպորտով զբաղվելը նպաստում է զարկերակային ճնշման նվազեցմանը:

 

Աղբյուրը ՝  med.news.am


loading...

Փակել