loading...

5 պարզ խորհուրդ՝ ինչպես քաշ կորցնել նույնիսկ գիշերը քնած ժամանակ



Դիտումներ ` 1323
5 պարզ խորհուրդ՝ ինչպես քաշ կորցնել նույնիսկ գիշերը քնած ժամանակ

1. Ընթրիքի կարևորություն: Շատերը կարծում են, որ ընթրիքը բաց թողնելով՝ ավելի արագ են նիհարում: Այդպես չէ: Այդ կերպ վարվելու դեպքում օրգանիզմը մոտ 10 ժամ սնունդ չի ստանում: Արդյունքում՝ օրգանիզմը չի ստանում ճիշտ սնուցում, ինչպես նաև՝ նյութափոխանակությունը կարող է դանդաղել: Կարևոր է ընթրել և հաշվի առնել հետևյալ կանոնները.

  • ընթրել պետք է քնելուց 2 ժամ առաջ
  • ընթրիքը պետք է թեթև լինի
  • այն պետք է լինի «համեստ», բայց հավասարակշռված:

2. 30 րոպե զբոսանք մինչև քնելը: Այսկերպ կկարողանաք ակտիվացնել նյութափոխանակությունը: Քայլեք արագ և խորը շնչեք:

 



3. Լոգանք, որը հանում է տոքսինները: Զբոսանքից հետո օգտակար է հանգստացնող լոգանք ընդունել: Շաբաթվա ընթացքում մեկ անգամ օգտակար է նաև լոգանք ընդունել, որն օրգանիզմից հանում է տոքսինները: Դրա շնորհիվ օրգանիզմից դուրս են գալիս տոքսինները, մաշկը ստանում է վիտամիններ ու հանքանյութեր, իսկ դուք ձեզ դրանից հետո կզգաք թեթևացած և էներգիայով լի: Այդպիսի լոգանք ընդունելու համար ջրի մեջ ավելացրեք 100 գրամ սննդային սոդա, 5 կաթիլ լավանդայի յուղ, 100 գրամ ծովի աղ:

4. Բուսական թեյեր: Գոյություն ունեն շատ համեղ բուսական թեյեր, որոնք կարելի է խմել քնելուց առաջ: Դրանք օգնում են այրել ճարպերը, վիտամինների հարուստը աղբյուր են, օգնում են թուլանալ:

  • Հապալասի թեյ:  Նվազեցնում է գլյուկոզայի մակարդակը և նպաստում ավելի լավ քնելուն:
  • Վարդագույն թեյ: Այն շատ համեղ է, հարուստ է հակաօքսիդանտներով, կոմիեֆին չի պարունակում: Օգնում է պայքարել փորկապության դեմ և խուսափել  որովայնում տհաճ զգացողություններից:

5. Պատրաստվեք լավ քնել: Լավ քնելը նպաստում է քաշի նվազեցմանը: Գիշերվա ընթացքում օրգանիզմի լիմֆատիկ համակարգը զբաղված է կարևոր գործով՝ դուրս է բերում տոքսինները: Եթե դա բավարար քանակով չի կատարվում, օրգանիզմում հավաքվում են վնասակար նյութեր, որոնք բորբոքման կարող են հանգեցնել և չթողնել ազատվել ավելորդ քաշից:


loading...

Փակել