loading...

5 նիհարեցնող մթերք



Դիտումներ ` 1002
5 նիհարեցնող մթերք

Աղջիկների լավագույն ընկերները ոչ թե ադամանդներն են, այլ այս 5 մթերքը, որոնք ձեզ կօգնեն մշտապես ունենալ լավ կազմվածք:

Կաղամբ

Կաղամբի յուրաքանչյուր տեսակը նիհարողների համար լավագույն օգնականն է: Կաղամբըն ունի բացասական կալորեականություն: Այն յուրացնելու համար օրգանիզմը ծախսում է ավելի շատ էներգիա, քան ստանում է: Բացի այդ դրա մեջ կա տարտրոնային թթու, որը նպաստում է յուղերի այրմանը: Իսկ բրոկոլին և ծաղկակաղամբը օգնում են սթրեսների ժամանակ, հանում դյուրագրգռվածությունը և կարգավորում քունը:

Սպանախ

Մեկ աման սպանախում կա ընդամենը 41 կիլոկալորիա և ոչ մի յուղ: Կարող եք այն ազատ մցնել ձեր սննդակարգ: Սպանախը չի վնասի ձեր իրանին, ազդրերին և մարմնի այլ մասերին: Սպանախի կանոնավոր օգտագործումը ձեզ կառույգացնի և կլավացնի մաշկը:



Հացահատիկային

Բջջանյութը, որը պարունակում է հացահատիկայինը անփոխարինելի է նիհարել ցանկացողների համար: Այն գրեթե չի յուրացվում, բայց շատ լավ օգնում է շլակների դուրս բերմանը և կլանում վնասակար նյութերը: Բացի այդ՝ դրանք երկար ժամանակով պարգևում են հագեցվածության զգացողություն: Ցանկալի է բազմազանություն մտցնել սննդակարի մեջ՝ մեկ օր ընտրել բրինձ, մեկ օր՝ հնկաձավար, հաջորդ օրը՝ վարսակ:

Նեխուր

Հիանալի դիետիկ մթերք, որը պարգևում է հագեցվածության զգացողություն և կաղամբի նման ունի բացասական կալորեականություն: Այն կարգավորում է նյութափոխանակությունը, օրգանիզմից հանում ավելորդ աղերը, իսկ նրա մեջի եթերային յուղերը ամրացնում են դիմադրողականությունը:

Քարի

Այս համեմունքը նպաստում է նիհարելուն՝ օրգանիզմից ավելորդ հեղուկը հանելու շնորհիվ: Քարին ուժեղ էներգետիկ մթերք է, որը ունակ է ոչ միայն ուժ հաղորդել, այլև բարձրացնել մտավոր ակտիվությունը:

loading...

Փակել