loading...

5 մթերքներ, որոնք ավելի շատ են աղ պարունակում, քան չիփսը



Դիտումներ ` 376
5 մթերքներ, որոնք ավելի շատ են աղ պարունակում, քան չիփսը

Նախաճաշի փաթիլներ

Նախաճաշի համար նախատեսված որոշ փաթիլներ մեծ քանակով աղ են պարունակում՝ մեկ չափաբաժնի մեջ մինչեւ 200 մգ: Եթե սիրում եք նման փաթլներ ուտել, նախապես ուշադիր ուսումնասիրեք փաթեթի վրա նշված բաղադրությունը: Աշխատեք այնպիսի փաթիլներ ընտրել, որոնք աղը եւ քիմիական հավելուկները նվազագույն քանակով են պարունակում:

Բանջարեղենային հյութ

Բանջարեղենային հյութերը եւս կարող են մեծ քանակով աղ պարունակել: Այդպիսի մեկ գավաթ հյութում կարող է պարունակվել մինչեւ 290 մգ աղ՝ խորհուրդ տրվող օրական չափաքանակի 10 տոկոսը:

 



Տոմատի սոուս

Բոլորիս սիրրելի քեթչուփը ոչ միայն շաքար, այլեւ աղ է պարունակում: Այն նպաստում է համային հատկությունների երկարատեւ պահպանմանը:

Թխվածք

Կարկանդակը, կեքսը եւ փոքր տորթը պարունակում են կերակրի սոդա, որում 480 գրամը աղ է: Թխվածքը նաեւ մեծ քանակով ավելորդ կալորիաներ է պարունակում, չնայած այդ մասին հաստատապես տեղյակ եք:

Վերամշակված պանիր

Ինտենսիվ վերամշակման ենթարկված պանիրը հսկայական քանակով աղ է պարունակում: Չեդեր պանրի ընդամենը մեկ խորանարդում մոտ 106 գրամ աղ է կա: Ֆետան, երկնագույն պանիրը եւ «հյուսքերը» էլ ավելի աղի են: Այդուհանդերձ, պանիրն օգտակար մթերք է համարվում, քանի որ նաեւ կալցիում է պարունակում, որն անհրաժեշտ է առողջ ոսկորներ ունենալու համար:

loading...

Փակել