loading...

5 համեմունք, որոնք կօգնեն նիհարել



Դիտումներ ` 1086
5 համեմունք, որոնք կօգնեն նիհարել

Զարմանալի է, բայց ավելորդ քաշից արդյունավետորեն ազատվելու համար հարկավոր է սննդակարգ ներառել համեմունքներ։

Իմբիր։ Այս համեմունքն արագացնում է նյութափոխանակությունը։ Այն հրաշալի միջոց է հարթ որովայն ունենալու համար, քանի որ կանխարգելում է գազերի առաջացումն աղիներում։ Իմբիրը կարելի է ավելացնել ճաշատեսակներին, իմբիրով թեյ խմել։

Իմբիրով թեյ

1 լիտր տաք ջուր

3 թեյի գդալ կանաչ թեյ

3 սմ թարմ իմբիրի արմատ

կես կիտրոն։

Պատրաստման եղանակը։ Կտրատեք իմբիրի արմատը, հեռացրեք կիտրոնի կեղևը։ Եփեք դանդաղ կրակին 500 մ,լ ջրի հետ՝ 5-10 րոպե։ Առանձին տարայում պատրաստեք կանաչ թեյը։ Սառերեք իմբիրը և ավելացրեք թեյին։

Հիլ։ Այս համեմունքը ևս արագացնում է նյութափոխանակությունը՝ արագացնելով ավելորդ քաշից ազատվելու գործընթացը։ Բացի այդ, այն կարող է օգնել նաև մրսածությունից ազատվելու և նյարդերը հանգստացնելու գործում։

Սուրճ՝ հիլով և պղպեղով

400 մլ ջուր

1 թեյի գդալ աղացած սուրճ

1 թեյի գդալ հիլի սերմ

կես թեյի գդալ դարչին

դանակի ծայրով կարմիր աղացած պղպեղ։

Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները լցրեք սրճեփի մեջ, ավելացրեք սառը ջուր. խառնեք, դրեք կրակին։ Երբ ըմպելիքը կեռա, սրճեփը հանեք կրակից 30 վայրկյանով, ապա նորից դրեք կրակին։ Երբ փրփուրը բարձրանա, ըմպելիքը պատրաստ է։

Քրքում։ Քրքումը հայտնի է իր օգտակար հատկություններով։ Այն կարող է նվազեցնել օրգանիզմի ճարպային հյուսվածքը, արագացնել նյութափոխանակությունը, ազատել այտուցներից։ Այն նաև հակաբորբոքային միջոց է։ Քրքումը կարող եք ավելացնել ապուրներին, մսային ճաշատեսակներին, նույնիսկ լատեին։

 



Յոգուրտով սոուս՝քրքումով և սխտորով

100 գրամ յոգուրտ կամ փափուկ կաթնաշոռ

1 ճաշի գդալ բուսական յուղ

քրքում դանակի ծայրով

աղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը։ Մանրացրեք սխտորը. խառնեք բոլոր բաղադրիչները, ստացեք միասեռ զանգված։

Դարչին։ Դարչինը լավ ծանոթ է քաղցրավենիք և սուրճ սիրող անձանց։ Դարչինը կարող է ոչ միայն լավացնել ցանկացած ճաշատեսակի համը, այլև իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես նաև ազատել քաղցր ուտելու անհագ ցանկությունից։ Այն օգնում է նաև նիհարել։ Դարչինը կարող եք ավելացնել ապուրներին, կաթնաթթվային մթերքներին, ուտել մրգերի հետ։

Կարմիր պղպեղ։ Կարմիր, կծու պղպեղը բարձրացնում է օրգանիզմի ջերմաստիճանը, խթանում նյութափոխանակությունը, արագացնում կալորիաների այրման գործընթացը։ Չիլի պղպեղը կարող եք օգտագործել մսային և բանջարեղենային կերակրատեսակների, ապուրների հետ։

 

loading...

Փակել