loading...

5 բան, որից տղամարդիկ վախենում են սեքսում



Դիտումներ ` 890
5 բան, որից տղամարդիկ վախենում են սեքսում

Տղաներին մանկուց դաստիարակում են «վերջին հերոսի» ոգով ու ներարկում այն միտքը, որ տղամարդը պետք է լինի ուժեղ և անվախ: Մեծանալով տղամարդիկ հմտորեն թաքցնում են իրենց բարդույթներն ու վախերը: Դա հատկապես վերաբերում է ինտիմ հարաբերություններին:

1. Անհամապատասխանություն իդեալին

 

Անկողնում տղամարդու հիմնական վախերից մեկը խայտառակ լինելն է: Տղամարդկանց կարծիքով երկու բան կա, որ բնութագրում է կատարյալ սիրեկանին` առնանդամի չափսն ու պոտենցիան: Դրա հետ կապված առաջ է գալիս առաջին վախը` այդ երկու չափանիշի վերաբերյալ կնոջ քննադատությունն ու հեգնանքը: Տղամարդու նուրբ հոգին չխոցելու համար կինը երբեք չպետք է շոշափի տղամարդու «հպարտության» և կարողությունների թեմաները: Իսկ եթե շոշափում է, ապա դա պետք է լինի միայն դրական առումով:

2. Արագ ավարտ

 

Տղամարդը, ի տարբերություն կնոջ, ավելի արագ է գրգռվում և ավելի արագ հասնում հաճույքի գագաթնակետին: Դրա հետ մեկտեղ տղամարդը դեռ սեռական ակտի ընթացքում կարող է մտովի պատկերացնել այդ խնդիրը, իսկ դա կարող է հանգեցնել էրեկցիայի թուլացման:

 



3. Ցավոտ համեմատություն

 

Այլ տղամարդկանց հետ մրցակցությունը երբեմն տղամարդու համար լավ մոտիվացիա է լինում: Բայց դա այդքան էլ չի վերաբերում անկողնային հարցերին: Նախկինների հետ համեմատությունը կարող է անվստահության ճահճի մեջ թաղել երբեմնի վստահ տղամարդուն:

4. Վախ ծայրահեղություններից

 

Տղամարդիկ հաճախ չեն հասկանում կանանց տրամաբանությունը, թեև երբեմն իրենք են խճճվում սեփական նախասիրությունների հորձանուտում: Լինում է այնպես, որ երազելով սեքս-բոմբի մասին, իրականում տղամարդը պարզապես կարող է վախենալ նման կնոջ հետ անկողնային «պատերազմից»: Կամ էլ հակառակը, կնոջ կողմից որևէ նախաձեռնողականության բացակայությունը կարող է տղամարդուն կասկածների գիրկը գցել. «Կամ նա ինձ չի ցանկանում, կամ էլ ես մի բան այն չեմ անում»:

 


5. Սխալ գործողություններ

 

Երբեմն տղամարդիկ սեքսում որոշ բաներ չեն անում ոչ թե որովհետև չեն ուզում, այլ որովհետև վախենում են, որ չեն կարող դա ճիշտ անել: Ուստի նրանց համար ավելի լավ է չանել, քան անել, բայց վատ:


loading...

Փակել