BlogNews-ը գրում է.
Հարաբերությունները բարդ երևույթ են, թվում է, թե կանայք են թույլ սեռը, սակայն տղամարդուն վախեցնելն ու վանելը շատ ավելի հեշտ է: Ահա, թե ինչը կարող է ձեզ խանգարել:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 5 բան, որ մեկընդմիշտ կվանեն նրան ձեզնից:
Եթե ձեր ողջ աշխարհը համապարփակված է նրանում, դուք նրա համար չափազանց ձանձրալի կդառնաք: Այո՛, սկզբում ձեր հոգատարությունը նրան դուր կգա, սակայն տղամարդկանց դուր է գալիս, երբ կինն ունի իր հետաքրքրություններն ու զբաղմունքները:
Կանացիությունը միայն հագուստում չի դրսևորվում, հարցը դրան չի վերաբերում: Կանացիություն պետք է ցուցաբերեք ձեր վերաբերմունքով, հոգատարությամբ, ձեր քնքշանքներով և հպումներով:
Այո՛, բոլորն էլ զայրանում են, սակայն պարտադիր չէ կոպիտ արտահայտություններ օգտագործել: Կանանց և աղջիկներին հատկապես սազական չէ նման վարքը և հարցն այստեղ երեկկի ստանդարտները չեն, պարզապես երևույթն ինքնին շատ տգեղ է:
Սա ամենասարսափելին է նրանց համար: Տղամարդիկ չեն սիրում պարտավորություններ կամ էլ երբ փորձում են նրանց ազատությունը սահմանափակել, իսկ ապագայի մասին պլաններն ասես ձեռնաշղթաներ լինեն նրանց համար: Եթե անգամ ձեր տղամարդը դեմ չէ ապագայից խոսել, հարկավոր է սահմանափակել այդ խոսակցությունների քանակը:
Յուրքանչյուր մարդ սիրում է կարծել, որ ինքը յուրահատուկ է, իսկ նմանատիպ մոտեցումը կվիրավորի ցանկացածի ինքնասիրությունը: Չէ՞ որ ձեզ էլ դուր չէր գա, եթե նա ասեր, որ բոլոր կանայք նույնն են:
Նյութի Աղբյուր՝ Orer.am