loading...

5 առավել օգտակար ընկույզները



Դիտումներ ` 903
5 առավել օգտակար ընկույզները

Հունական ընկույզ

Հունական ընկույզը գրեթե 70 տոկոսով ճարպերից է կազմված, բայց այդ ճարպերը չհագեցված են եւ առողջությանն օգտակար են: Հունական ընկույզը հարուստ է նաեւ վիտամիններով, հանքանյութերով, օրգանական թթուներով եւ բջջանյութով:

Այս ընկույզն օգնում է նյութափոխանակության ախտանիշի, սիրտ-անոթային խնդիրների եւ տիպ 2 շաքարախտի կանխարգելմանն ու բուժմանը: Բացի այդ, հակաբորբոքային նյութերը առանձնահատուկ դեր ունեն առողջ ոսկորներ ունենալու համար, նպաստում են քաշի կորստին եւ ճարպակալման կանխարգելմանը: Ընկույզում պարունակվող հակաօքսիդանտները նվազեցնում են քաղցկեղի որոշ տեսակների, այդ թվում՝ շագանակագեղձի եւ կաթնագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Նուշ

Նուշն օգտակար է հիպերտոնիայի, ճարպակալման, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի, ասթմայի, թոքաբորբի եւ այրոցի դեպքում: Դրանից բացի, քաղցը նուշը խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում աթերոսկլերոզի բուժման միջոց է համարվում:

 



Պնդուկ

Պնդուկը պարունակում է յուղ, օրգանական թթուներ, սպիտակուցներ, В1, В2, В6, Е վիտամիններ եւ մեծ քանակով օգտակար հանքանյութեր՝ կալիում, կալցիում, մագնիում, նատրիում, ցինկ եւ երկաթ:

Պնդուկն օգտակար է ճարպակալման կանխարգելման համար, շաքարախտի, քրոնիկական հոգնածության, վարիկոզի եւ զարկերակային հիպերտենզիայի դեպքում:

Գետընկույզ

Գետընկույզը լավ է ազդում հյուսվածքների ֆունկցիայի վրա, նպաստում է բջիջների աճին եւ թարմացմանը:  Այն օգտագործվում է որպես լեղազատման միջոց: Կարծիք կա, որ գետընկույզը նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը, բարձրացնում է պոտենցիան եւ լիբիդոն:

 


Կեշյու

Կեշյու ընկույզն ամրացնում է իմունային համակարգը, օրգանիզմում կարգավորում է փոխանակության պրոցեսները, թեթեւացնում է անեմիայով, փսորիազով եւ սրտային հիվանդություններով տառապողների վիճակը:

Հետաքրքիր է, որ կեշյուն ճարպեր ավելի քիչ է պարունակում, քան մյուս ընկույզները (հունական, նուշ, գետընկույզ), իսկ օգտակար նյութեր՝ ավելի շատ: Կեշյուն մեծ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, օսլա, սննդային մանրաթելեր, В խմբի, РР եւ Е վիտամիններ է պարունակում: Պարունակում է նաեւ հանքանյութեր՝ կալցիում, կալիում, երկաթ, պղինձ, ցինկ, մանգան եւ սելեն: Կեշյուն պարունակում է նաեւ Օմեգա-3 հագեցած ճարպաթթուներ:

Աղբյուրը ՝ https://med.news.am/arm/news/12882/5-aravel-ogtakar-ynkuyznery.html


loading...

Փակել