Ստամոքսում թթվայնությունը կարող է բարձրանալ տարբեր պատճառներով, եւ որոշ դեպքերում միայն բժիշկը կարող է օգնել լուծել այս խնդիրը։ Սակայն կան մթերքներ, որոնք օգնում են նվազեցնել թթվայնության մակարդակը։
Մշկի սեխ
Մշկի սեխը նվազեցնում է ստամոքսում pH–ի մակարդակը եւ կանխում է լորձաթաղանթի վնասումը՝ դրանով կանխելով թթվի կրկնակի արտազատումը։ Ցավոք, ցրտերն ընկնելու հետ Հայաստանում նման սեխ գնելը դժվարանում է։
Բանան
Բանանը հարուստ է կալիումով, որը ոչ միայն պաշտպանում է ստամոքսաթաղանթը թթվայնության բարձր մակարդակից, այլ նաեւ նպաստում է դրա վերականգնմանն այն տեղերում, որտեղ այն վնասվել է։ Բանան մեր սուպերմարկետներում կարելի է գտնել տարին 12 ամիս, եւ եթե Դուք տանջվում եք բարձր թթվայնությունից, այն ներառեք Ձեր սննդակարգում։
Տանձ
Տանձում pH ցուցանիշները կազմում են 3.5–ից 4.6, ինչն այս մրգի համար թթվայնության ցածր մակարդակ է ապահովում։ Բացի այդ, տանձը հարուստ է մանրաթելով եւ ունի պեկտիններ, որոնք բարելավում են նյութափոխանակություն ու կանխում թթվային արտանետումները ստամոքսում։ Տանձն օգնում է նվազեցնել ստամոքսում ընդհանուր թթվայնությունը։
Խնձոր
Հիմնական սնունդն ընդունելուց հետո խնձոր ուտելը հիանալի միջոց է բարձր թթվայնություն իջեցնելու համար։ Գիտնականները ենթադրում են, որ խնձորը չեզոքացնում է թթվայնությունը հիմնային միջավայր ստեղծելու հաշվին։