loading...

4 բան, որոնք կանայք երբեք չեն ների



Դիտումներ ` 1044
4 բան, որոնք կանայք երբեք չեն ների

Կնոջ և տղամարդու փոխհարաբերությունների հարցն աստվածաշնչյան ժամանակներից մնում է ակտուալ: Ո՛չ քաղաքականության, ո՛չ բնության, և ո՛չ էլ այլ բաների մասին չեն գրվել այնքան գրքեր, հոդվածներ, չեն նկարահանվել այնքան ֆիլմեր, որքան տղամարդու և կնոջ փոխհարաբերությունների մասին: Բայց, չնայած դրան, գիտնականներից, պոետներից, նկարիչներից, հոգեբաններից ու աստղագետներից ոչ ոք այդպես էլ չառաջարկեց ունիվերսալ «երջանկության ձևը»:

Այդ «երջանկության ձևի» կամ ցանկացած այլ «կանոնակարգերի» բացակայությունը դառնում է այն գլխավոր պատճառը, որի համար տղամարդու և կնոջ հարաբերությունները կարելի է համարել մարդկության պատմության ամենաերկարատև «պատերազմը»՝ հանուն երջանկության և սիրո: Այդ «պատերազմում» կողմերն օգտագործում են ամեն հնարավոր բան՝ սեր, հոգատարություն, հարգանք, օգնություն, ուշադրություն: Ամեն մեկն իր ճանապարհն է ընտրում: Բայց կան բաներ, որոնք մեծ հարված են հասցնում կնոջը, և նա դրանք երբեք չի ների:

1. Օգնության խնդրանքի մերժում

Բոլորը լսել են գենետիկ հիշողության մասին: Ուրեմն այսպես, կնոջ գենետիկ հիշողության մեջ ընդունված է, որ տղամարդն ասպետ է, հերոս, որը պատրաստ է ցանկացած ժամանակ գալ և փրկել նրան: Կարևոր չէ՝ ինչ տիպի է օգնությունը, այլ կարևոր է օգնելու պատրաստակամությունը: Կնոջ կողմից օգնության խնդրանքը՝ նրա ցանկությունն է՝ լինել թույլ, զգալ տղամարդու օժանդակությունը, հոգատարությունը: Ցանկացած, նույնիսկ ամենահաջողակ կինը, ունի դրա կարիքը: Եվ տղամարդու մերժումը կինը դիտում է՝ որպես վիրավորանք, որովհետև նա իր անօգնականության մասին հայտնել է տղամարդուն: Կանանց մեծ մասը խնդրանքն օգտագործում է՝ որպես տղամարդուն փորձելու միջոց: Բայց արդյունքը միշտ նույնն է. կանայք երբեք չեն ներում մերժումը:

2. Տղամարդն առաջինն է գնում

Կարևոր չէ, տղամարդն ընդմի՞շտ է գնացել, թե՞ վերադարձել է 4 րոպե անց: Եթե տղամարդը թանկ է, ապա կինը կփորձի մոռանալ այն վիրավորական զգացումը, որն ունեցել է այն պահին, երբ տղամարդու հետևից փակվել է դուռը, բայց հոգու խորքում նա միշտ կհիշի այդ մասին: Եթե հարաբերություններն ամուր չեն, ապա կինը կձևացնի, թե ներել է, որպեսզի հետո ինքը հայտարարի տղամարդուն, որ ամեն ինչ վերջացած է: Ընդհանուր առմամբ, կնոջ համար ավելի հեշտ է բաժանվել տղամարդուց, երբ, ինչպես իրեն է թվում, որոշումն ինքն է ընդունել:

 



3. Երկակի կյանք

Գործնականում բոլոր կանանց մոտ գոնե մեկ անգամ ցանկություն է առաջանում ստուգել ամուսնու հեռախոսային գրքույկը, կարդալ նրա SMS-ները, պարզել ինչ-որ բան ամուսնու կյանքից՝ ընդհանուր ծանոթների միջոցով: Այդպիսի ցանկություններն առանց պատճառի չեն լինում, և, եթե կասկածներ կան, ու կինը ցանկություն ունի մինչև վերջ փորփրելու, ապա հաստատ կպարզի իրողությունը: Կինը կների, եթե տղամարդը որևէ մեկնաբանություն անի իր ընկերուհու հասցեին, բայց երբեք չի ների, երբ իմանա, որ նա հանդիպում է իր ընկերուհու հետ:

4. Դավաճանություն

Սա, ըստ էության, երրորդի շարունակությունն է. ինչպես տղամարդիկ՝ կանայք ևս չեն ներում դավաճանությունը: Ոչ մի արդարացում նրանց չի ստիպի ներել միմյանց:

loading...

Փակել