loading...

2017 թվականի հոկտեբերի աստղագուշակ



Դիտումներ ` 772
2017 թվականի հոկտեբերի աստղագուշակ

Խոյ

Հոկտեմբերը կանցնի հանգիստ, առանց ավելորդ լարվածության: Ճակատագիրը մի քանի անսպասելի նվերներ կմատուցի: Խոյերը, որոնք դեռ աշխատանք չեն գտել, կստանան արժանի պաշտոն` լավ վարձատրությամբ: Անձնական կյանքը կարգավորել Խոյերը դեռ չեն ցանկանում: Առայժմ ձեզ միայնակ ավելի լավ է:

Ցուլ

Ցուլերի համար հոկտեմբերը լի է լինելու հիասթափություններով: Յուրաքանչյուր սկսած գործ չի հաջողվի հասցնել տրամաբանական ավարտին և, բնականաբար, ցանկալի արդյունք նույնպես չի լինի: Փորձեք նախապես ամեն ինչ մտածել, այլ ոչ թե ամենը ուղղել վերջին պահին: Ռոմանտիկ հարաբերություններ նույնպես չեն սպասվում:

Երկվորյակ

Ձեր տրամադրությունն այս ամիս շատ անկայուն է լինելու: Փորձեք զսպել զգացմունքները, այլապես դուք կարող եք անմտածված քայլ անել, որի հետևանքները ձեզ հաստատ դուր չեն գա: Աստղերը ձեզ նաև խորհուրդ են տալիս ներել մարդկանց սխալները, այլապես կարող եք մենակ մնալ:

Խեցգետին

Հոկտեմբերին Խեցգետիններին շատ փորձություններ են սպասվում, որոնց պետք դիմակայեք ինքնուրույն: Մի կիսվեք անծանոթների հետ ձեր ապրումներով: Այս ամիս դուք կարող եք անսպասելի սառել նախկինում ձեր մոտ հետաքրքրություն առաջացնող որևէ բանի հանդեպ: Անձնական և ընտանեկան կյանքում դուք կգտնեք անհրաժեշտ աջակցությունը:

Առյուծ

Սեպտեմբերին դուք շատ եք աշխատել, այդ պատճառով ղեկավարությունը կարող է ձեզ առաջարկել երկշաբաթյա հանգիստ: Մնում է միայն ընտրել որտեղ անցկացնել ձեր արձակուրդը: Սակայն ինչ էլ դուք ընտրեք, լավ կհանգստանք: Իսկ հետո նոր ուժերով կարող եք անցնել աշխատանքի և ցուցադրել լավագույն արդյունքը:

Կույս

Ստեղծագործելու հանդեպ սերը կօգնի Կույսերին ավելի վառ դարձնել մռայլ հոկտեմբերյան օրերը: Սակայն պետք չէ մշտապես թռչել ամպերում: Եթե դուք ստեղծագործելը դարձրել եք ձեր աշխատանքը, ապա ձեզ միայն կարելի է նախանձել, քանի որ դուք համատեղում եք հաճելին օգտակարի հետ: Անձնական կյանքում ամեն ինչ շուտով կդասավորվի:

600x580

Կշեռք

Հոկտեմբերին դուք հաստատ չեք լինի ճակատագրի սիրելին, այն որոշել է ձեր համար մի շարք փորձություններ պատրաստել: Հիշեք, որ կյանքը միշտ ձեր ուզածի պես չի ընթանա: Սովորեք լինել ավելի ճկուն, այդ ժամանակ ամեն ինչին պատրաստ կլինեք: Սիրային հարցերում գործերը վերելք կապրեն, դուք կկարողանաք գտնել արժանի զույգին:

Կարիճ

Ամբողջ տարի Կարիճները հայտնի են լինելու: Հնարավորություն կլինի հանգստանալ առօրյա գործերից: Սակայն շատ մի թուլացեք, քանի որ շուտով ձեզ անհրաժեշտ կլինի շարժվել դրված նպատակնեորի ուղղությամբ: Հոկտեբերին ֆինանսական խնդիրներ չեն սպասվում: Երկրորդ կեսին կարելի է գտնել նոր ծանոթներ:

Աղեղնավոր

Աղեղնավորները պետք է ամեն ինչում անհատականություն ցուցաբերեն, չարժե կրկնօրինակել ուրիշներին և առավել ևս՝ լսել նրանց խորհուրդները: Ինչպես նաև փորձեք չպարծենալ հաջողություններով, դա կարող է կոնֆլիկտների հանգեցնել: Շուտով կվերադարձնեն ձեր պարտքերը, ինչը կլավացնի ձեր ֆինանսական վիճակը: Փորձեք ձեր զույգի մասին ավելին իմանալ:

Այծեղջյուր

Վերջերս Այծեղջյուրներն իրենց այդքան էլ վստահ չեն զգում: Աստղերը խորհուրդ են տալիս ձեր հոգին չբացել ուրիշների առջև, դա բացասական հետևանքների կարող է հանգեցնել: Ընկերները ձեր հանդեպ սառելու են և դրա մեղավորն անբարյացակամներ են, որոնք ձեր հետևից բամբասանքներ են տարածում:

Ջրհոս

Աշնանային այս ամիսը Ջրհոսներին միայն դրական զգացմուննքեր, ուրախ հանդիպումներ և անսպասելի նվերներ կպատճառի: Դուք շատ դրական եք, այդ պատճառով մարդիկ ձգտում են ձեզ ավելի մոտիկ լինել: վայելեք այդ ամենը: Սիրային հարցերում ամեն ինչ շատ լավ է ընթանում:

Ձկներ

Ճակատագիրը ձեր համար շատ դժվարություններ է պատրաստել, սակայն դուք կհանդիպեք և կհաղթահարեք դրանք արժանապատվորեն, ինչը և կապշեցնի շրջապատին: Հոկտեմբերին դուք կցանկանաք ձեր տունն ավելի հարմարավետ դարձնել: Ընտանիքով խանութներ այցելելը կօգնի ամրապնդել հարաբերությունները: Մինչ այս դուք շատ քիչ ժամանակ էիք տրամադրում տնեցիներին:


loading...

Փակել