loading...

20 իր, որոնք ոչ միայն աղբոտում են տունը, այլ նաև գողանում են Ձեր էներգիան



Դիտումներ ` 1357
20 իր, որոնք ոչ միայն աղբոտում են տունը, այլ նաև գողանում են Ձեր էներգիան

Նայեք ձեր շուրջը։ Վաղո՞ւց եք արդյոք տանը անպետք իրերի ստուգում կատարել։ Գոյություն ունի կարծիք, որ հին, մաշված իրերը, որոնք անպետքության և անգործության են մատնված՝ ոչ միայն փոշի են հավաքում, այլ նաև բացասաբար են ազդում տան էներգետիկայի վրա։

 

 

 

Առաջարկում ենք ծանոթանալ 20 իրերի ցուցակի հետ, որոնցից պետք է ազատվել առաջին հերթին։

Լոգարան

  1. Լողասենյակի հին պարագաներ (ստուգեք դրանց օգտագործման ժամկետը։ Ամենայն հավանականությամբ լոգանքի այն ժելը, որն արդեն 2 տարի է գտնվում է լոգարանի անկյունում՝ վաղուց արդեն փչացել է)։
  2. Եղունգների չորացած լաքեր (ձեր ինչի՞ն է դա պետք)։
  3. Հին, փոքրիկ գորգեր (քիչ չէ, որ դրանք վաղուց մաշվել են, պատկերացրեք, թե որքան մանրէ է հավաքվել դրանց վրա)։
  4. Օդի թարմեցնող միջոցների դատարկ տարողություններ։
  5. Հին կոսմետիկա (ձեր ինչի՞ն է պետք 5 չորացած տուշերը)։

Հյուրասենյակ

  1. Թերթեր (հնարավոր է արժի հրաժարվել բաժանորդագրությունից, եթե դուք դրանք այլևս չեք կարդում)։
  2. DVD սկավառակներ (Ե՞րբ եք վերջին անգամ միացրել դրանք)։
  3. Խաղալիքներ, որոնցով վաղուց երեխաները չեն խաղում (կարելի է նվիրել կարիքավոր երեխաներին)։
  4. Հին մարտկոցներ։
  5. Կահույքի հավաքման ինստրուկցիաներ (կահույքը վաղուց հավաքված է, ձեր ինչի՞ն է այն պետք)։

Ննջասենյակ և զգեստապահարան

  1. Մաշված անկողնային սպիտակեղեն։
  2. Հին շարֆեր և այլ աքսեսուարներ (միշտ հիշեք, եթե դուք չեք կրել դրանք մեկ տարուց ավել, ապա հավանականությունը, որ դուք կրկին կկրեք դրանք՝ ձգտում է զրոյի)։
  3. Հին կախիչներ։
  4. Հին հագուստներ։
  5. Հատ գնացած կանացի գուլպաներ կամ զուգագուլպաներ։ Դրանց այլևս ոչինչ չի փրկի։

Խոհանոց

  1. Երկուական առարկաներ (ձեր ինչի՞ն է պետք պանրի երկու քերիչ)։
  2. Թեյի կամ սուրճի չօգտագործվող բաժակներ։
  3. Համեմունքներ, որոնք չեք օգտագործում։
  4. Խանութ գնալու հին պայուսակներ։
  5.  Մագնիսներ (կարելի է պահել միայն ձեր սրտին մոտ, հոգեհարազատ հուշանվերները)։

Դե, ի՞նչ եք կարծում, չարժե՞ ստուգումներ անցկացնել։


loading...

Փակել