2 զոհ, 6 վիրավոր. տեսախցիկը է ֆիքսել Արմավիրի մարզի ողբերգական ավտովթարի պահը (տեսանյութ)



Դիտումներ ` 2719
2 զոհ, 6 վիրավոր. տեսախցիկը է ֆիքսել Արմավիրի մարզի ողբերգական ավտովթարի պահը (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է փետրվարի 3-ին Ամավիրի մազրզում Mercedes մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվում մեկ այլ Mercedes մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով 2 հոգի մահացել էին, 6 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։

Փետրվարի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամորի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել էին Mercedes մակնիշի 91 RP 091 համարանիշի և Mercedes մակնիշի 74 TT 999 համարանիշի ավտոմեքենաները:



Վթարի հետևանքով 2 հոգի մահացել էին, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արմավիրի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:



Փակել