Անժխտելի է, որ ցիտրուսային մրգերն ավելորդ քաշից ազատվելու գործում կարող են դառնալ լավագույն ընկերները։ Fithacker.ru կայքը գրում է, որ ցիտրուսային մրգերը պարունակում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է քաշից ազատվելու համար՝ վիտամիններ և հակաօքսիդանտներ։ Այս դիետայի շնորհիվ օրգանիզմից դուրս են բերվում բոլոր տոքսինները։ Բացի այդ՝ առաջարկվող դիետան շատ պարզ է, և դրան հետևելը բարդություն չի առաջացնում։ Պահանջվում է միայն կիտրոնից պատրաստվող հյութը քաղցած վիճակում խմել ամեն օր երկու անգամ՝ երկու շաբաթվա ընթացքում։
Կիտրոնի դիետա
Օր առաջին
Մեկ կտրոնի հյութ + 1 բաժակ ջուր
Օր երկրորդ
2 կիտրոնի հյութ + 2 բաժակ ջուր
Օր երրորդ
3 կիտրոնի հյութ + 3 բաժակ ջուր
Օր չորրորդ
4 կիտրոնի հյութ + 4 բաժակ ջուր
Օր հինգերորդ
5 կիտրոնի հյութ + 5 բաժակ ջուր
Օր վեցերորդ
6 կիտրոնի հյութ + 6 բաժակ ջուր
Օր յոթերորդ
3 կիտրոնի հյութ + 10 բաժակ ջուր (ավելացրեք 1 ճաշի գդալ մեղր)
Օր ութերորդ
6 կիտրոնի հյութ + 6 բաժակ ջուր
Օր իներորդ
5 կիտրոնի հյութ + 5 բաժակ ջուր
Օր տասներորդ
4 կիտրոնի հյութ + 4 բաժակ ջուր
Օր տասնմեկերորդ
3 կիտրոնի հյութ + 3 բաժակ ջուր
Օր տասներկուերորդ
2 կիտրոնի հյութ + 2 բաժակ ջուր
Օր տասներեքերորդ
1 կիտրոնի հյութ + 1 բաժակ ջուր
Օր տասնչորսերորդ
3 կիտրոնի հյութ + 10 բաժակ ջուր (ավելացրեք 1 ճաշի գդալ մեղր)
Հիշեք, որ ըմպելիքը պետք է օգտագործել քաղցած ժամանակ՝ մինչ նախաճաշելը։
Ուշադրություն։ Եթե աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ ունեք, այս դիետան հակացուցված է, քանի որ կարող է միայն վատացնել ձեր վիճակը։