1. Արեք այնպես, ինչպես արվում է
Ոմանք աշխատում են հստակ գրաֆիկով, ոմանք հավասարաչափ բաժանում են ծանրաբեռնվածությունը, ոմանք աշխատանքային ժամի 99%-ն անցկացնում են կատվիկների մասին տեսանյութ դիտելով եւ մնացած 1%-ի ընթացքում հասցնում ավարտել գործերը, ոմանց էլ բավարար է միայն ժամանակացույցը:
Ձեր գործն արեք այնպես, ինչպես ձեզ հարմար է: Մենք արդեն հասուն մարդիկ ենք եւ կարող ենք ինքներս պատասխան տալ նրա համար, թե ինչպես ենք աշխատում:
2. Հնարավորինս հաճախ արեք
Ոչինչ այդքան կաթվածահար չի անում կրեատիվությունը, որքան անգործությունը: Մեքենաները բենզինով են աշխատում, իսկ ստեղծագործ մարդիկ լիցքավորվում են այն ամենով, ինչ անում են: Եթե ավելի քան վեց ամիս աշխատել եք մեկ վայրում եւ ոչ մի արժեքավոր բան չեք արեք, հեռացեք: Փորձեք գեղեցիկ դիմում ձեւակերպել: Գոնե հպարտանալու առիթ կունենաք:
3. Ոչ մի ուղեղի գրոհ, խնդրեմ
Ուղեղի գրոհի մեթոդներից. երբ կարծես տասը մարդ սենյակում միաժամանակ ինքնաբավարարմամբ է զբաղվում: Սկզբում փոքր-ինչ ամոթ է, իսկ ավարտից հետո վատ չէր լինի հավաքել: Հիշեք, թե ե՞րբ է ուղեղի գրոհի սեանսը խնդիր լուծել: Մենք նույնպես նման բան չենք հիշում: Փորձեք նվազագույնս ներառել մարդկանց, առավելագույնս պատասխանատվություն ստանձնել եւ որոշումներ կայացնել:
4. Դադարեք գրառել
Կարիերայի սկզբում դուք կարեւոր բաները գրառում եք փոքրիկ էժանագին նոթատետրում: Հետո այլ ժամանակաշրջան է սկսվում. էժանագին նոթատետրը փոխարինվում է թանկարժեք կազմով տպավորիչ գրքույկով: Հիմա ժամանակն է դադարել գրեք եւ սկսել մտածել ու հիշել: Ձեր ուղեղն ինքնուրույն կհաղթահարի:
5. Մի՛ գովազդեք, այլ տեղեկացրեք
Թվում է՝ գովազդային հայտարարություններից խուսափելն ունակություն է, որը սերտաճել է մեր բնազդի հետ: Ցանկացած գովազդ, նույնիսկ ամենալավը, այնքան էլ չի հետաքրքրում մարդկանց: Տեղեկատվական առիթ ստեղծեք, պատմեք թարմ լուրերի մասին, տեղեկացրեք: Դա կկարդան:
6. Սմարթֆոնը մի կողմ դրեք
Ժամանակակից տեխնոլոգիաների վրա այնքան էլ հույս մի դրեք: Դրանք բազմաթիվ հնարավորություններ են տալիս, բայց կարող եք ծուղակում հայտնվել: Մտորեք գաղափարների շուրջ՝ փորձելով ամեն ինչում հույսը տեխնոլոգիաների վրա չդնել: Ձեր գաղափարների համար տեղ գտեք մի աշխարհում, որտեղ սմարթֆոնը գլխավորը չէ: Այդ դեպքում այն, ինչ ստեղծում եք, իսկապես կենդանի կլինի եւ իրական նույնիսկ ֆուտուրիստական իրականության մեջ:
7. Թերություններ փնտրեք
Սովորաբար մարքեթինգի մասնագետները փորձում են առաջին տեղ մղել ապրանքանիշի առավելությունը: Ընդունեք խաղի կանոնները: Լսեք ղեկավարությանը, ժպտացեք, սեղմեք մեկնած ձեռքը եւ դուրս եկեք աշխատասենյակից: Այնուհետեւ մեկուսի մի վայր գտեք եւ մանրամասն վերլուծեք այն, ինչ լսել եք: Փորձեք գտնել վատագույնը ձեր ընկերությունում: Դա ի բարօրություն օգտագործեք:
8. Բոլորն էլ ձգտում են լավագույնը լինել, իսկ դուք վատագույնը եղեք
Կատարյալը, անթերին եւ լավագույնը գերագնահատված են: Դուք պայքարում եք գերբեռնված շուկայում արեւի տակ տեղ ունենալու համար, որտեղ յուրաքանչյուրն աներեւակայելի բարձունքների է ձգտում: Ձեզ վատագույնը կոչեք: Այդ պահից սկսած միայնակ կմնաք: Եվ ձեզ կնկատեն:
9. Կասկածելը նույնպես ունակություն է
Գովազդի եւ մեդիա ոլորտի աշխատակիցները հաճախ ամբարտավան են իրենց պատվիրատուի եւ լսարանի նկատմամբ: Բայց դուք հզոր ունակություն ունեք: Այն կոչվում է «կասկած»: Դուք դեռ ունակ եք կասկածել սեփական որոշումներին, մտքերին, գաղափարներին: Դա ցուցադրում է ձեր մարդկայնությունը՝ ե՛ւ ձեզ, ե՛ւ ձեր հաճախորդներին:
10. Նախ՝ հոբբին, իսկ հետո աշխատանքը
Եղեք ռեժիսոր, գրող, շարգեր եւ սվիտերներ գործեք: Ձեր հոբբին աշխատավայր տարեք: Չէ՞ որ բանկային աշխատող չեք, ձեր հետաքրքրության համար ձեզ աշխատանքից չեն ազատի: Ավելի լավ է՝ թող հոբբին լիցքավորի աշխատանքային պրոցեսը, այլ ոչ թե հակառակը:
11. Ղեկավարվեք սեփական համոզմունքներով
Իսկ եթե դրանք հակասում են հաջողությանը, մտորեք, ձեզ այդքան շա՞տ է հարկավոր հաղթանակը: Անկասկած, դա օրենք չէ, այլ ըմբռնում այն բանի, ինչի մասին դյուրին է մոռանալ:
12. Համապատասխանեք իրականությանը
Գոյություն ունի բժշկություն, եւ գոյություն ունի պլաստիկ վիրաբուժություն: Եթե դուք կյանքի եք կոչում անիմաստ պատրանքները, արագորեն կձանձրանաք: Միայն նա, ով միշտ կարողանում է արդիական լինեք, իսկապես հետաքրքիր կլինի այլոց:
13. Դուք ոչինչ էլ չգիտեք
Միամտությունը հզոր գործիք է: Մեզանից շատերը ձեւացնում են, որ գիտեն ավելին, քան իրականում գիտեն: Ավելի լավ է ազնիվ լինել եւ ուշադիր լսել: Իսկ ավելի լավ է ճանաչել իսկական պրոֆեսիոնալներին եւ նրանցից գիտելիքներ, ունակություններ փոխառել: Բայց զգույշ եղեք. սովորաբար նման մարդիկ ձանձրալի են: Նրանց երեկույթի մի հրավիրեք, մի խնդրեք, որ ձեր հարսանիքի վկան լինեն:
14. Վստահեք բնազդին
Համարվում է, որ գաղափարի շուրջ աշխատելու ճիշտ միջոցը երկար մտածելն է, այն կատարելության հասցնելը, նորից ու նորից անելը: Սխալ է: Ձեր բնազդը չի սխալվում:
Պատկերացրեք, որ որոշել եք սթեյք պատրաստել: Ցանկացաք՝ արեցիք. մսի կտորը տապակված է թավայում: Իսկ հետո նաեւ՝ ջեռոցում: Դրանից հետո նաեւ միկրոալիքային վառարանում: Այնուհետեւ եւս մեկուկես ժամ խաշված է եռացրած ջրում: Դուք պատրա՞ստ եք այն ուտել: Գաղափարը պետք է թարմ լինի:
15. Ամեն ինչին իմաստ տվեք
Խոսքը ձեր ընկերության կամ ապրանքանիշի պաշտոնական դիրքորոշման մասին չէ: Կարեւոր լինելը խելամտություն է: Ամեն ինչում, ինչ անում եք, պետք է որոշակի իմաստ լինի. նրանում, թե ինչպես եք պատկերում մարդկանց, նրանում, ինչ եք ուզում նրանց ասել, ընդհանուր ուղերձում, որ ուզում եք փոխանցել: Ստեղծագործելն ու շրջապատող աշխարհի հետ շփումն անբաժանելի են: Եվ դա ժամանակի ընթացքում ես հասկանում:
Աղբյուրը՝ Elle.ru