loading...

15 իմաստուն արտահայտություններ, որոնք կարող էին արտասանել միայն կանայք



Դիտումներ ` 837
15 իմաստուն արտահայտություններ, որոնք կարող էին արտասանել միայն կանայք

Հասկանալ կնոջ հանելուկային հոգին պրակտիկորեն հնարավոր չէ: Բայց ամեն դեպքում փորձել կարելի է: Հատկապես, որ մարդկության հիասքանչ կեսի ներկայացուցիչները հաճույքով կիսվում են իրենց մտքերով այն մասին, ինչը իսկապես համարում են կարևոր:

1. Մերիլին Մոնրո.

«Կնոջը տղամարդու հետ պետք է լավ լինի: Վատ ապրել ես ինքս էլ կարող եմ»:

2. Կոկո Շանել.

«Եթե Դուք ցանկանում եք ունենալ այն, ինչ երբեք չեք ունեցել, ստիպված պետք է լինեք անել այն, ինչ երբեք չեք արել»:

3. Ինգրիդ Բերգման.

«Երջանկությունը լավ առողջությունն է և վատ հիշողությունը»:

4. Ֆաինա Ռանևսկայա.

«Թքելը շրջապատի կարծիքի վրա ապահովում է հանգիստ և երջանիկ կյանք»:

5. Սոֆի Լորեն.

«Դժվար է դառնալ անդիմադրելի հմայիչ, եթե դու ծույլ ես»:

6. Օդրի Հեփբյորն.

«Մարդիկ անհամեմատ ավելի շատ, քան իրերը, կարիք ունեն, որպեսզի նրանց ընտրեն, վերանորոգեն, նրանց համար տեղ գտնեն և ներեն: Երբեք ոչ մեկին դուրս մի գցեք»:

7. Սարի Գաբոր.

«Տղամարդուն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա: Բայց թողնել նրան այդպիսի տեսքով` անթույլատրելի է»:

8. Մարգարետ Թետչեր.

«Տունը պետք է լինի կնոջ աշխարհի կենտրոնը, այլ ոչ թե սահմանը»:

9. Աննա Ախմատովա.

«Դավաճանությունը կարելի է ներել, իսկ վիրավորանքը` ոչ»:

 



10. Գրեյս Կելլի.

«Չարությունը և ցասումն անկարող են լուծել որևէ պրոբլեմ»:

11. Յանինա Իպոխորսկայա.

«Տղան դառնում է միանգամայն անտանելի, երբ մոտենում է 50 տարեկանին»:

12. Բարբարա Սթրեյզանդ.

«Կյանքը չափազանց կարճ է, դրա համար սկսեք դեսերտից»:

13. Հելեն Ռոուլենդ.

«Իրական սերն այն չէ, որ դիմանում է երկար տարիների բաժանմանը, այլ այն է, որ դիմանում է երկար տարիների միասնությանը»:

14. Մայր Թերեզա.

«Միայնությունը և այն զգացումը, որ դու ոչ ոքի պետք չես, աղքատության ամենասարսափելի տեսակն է»:

15. Մերիլ Սթրիփ.

«Սերը, սեքսը և կերակուրը. ահա այն, ինչ մեզ դարձնում է իսկապես երջանիկ: Ամեն ինչ շատ պարզ է»:

loading...

Փակել