loading...

12 կարևոր որոշումներ, որոնք պետք է կայացնել ամեն տարի



Դիտումներ ` 257
12 կարևոր որոշումներ, որոնք պետք է կայացնել ամեն տարի

 

Շուտով Նոր տարի է, իսկ դա նշանակում է, որ Դուք ունեք կյանքը վերադասավորելու ևս մեկ հնարավորություն: cluber-ն առաջարկում է ամեն տարի կայացնել այս անսահման հնարավորություններով լի որոշումները և անխախտ հետևել դրանց:

1. Սկսեք։ Հաջողության մեծագույն հրաշքն առաջին քայլը կատարելն է:

2. Կենտրոնացրեք Ձեր ջանքերը ամենակարևորի վրա։ Մի եղեք զբաղված, եղեք արդյունավետ: Ուշադրություն մի դարձրեք ժամանակի վրա, կենտրոնացեք արդյունքի վրա: Առաջին հորիզոնականում դրեք դրեք այն, ինչն առավել մեծ կարևորություն ունի Ձեր կյանքում:

3. Մի շեղվեք ճանապարհից։ Հաջողակ կյանքն այն է, երբ Դուք ընթանում եք Ձեր ճանապարհով և չեք վազում ուրիշների երազանքների հետևից:

4. Հավատացեք ինքներդ Ձեզ։ Իմացեք, որ Դուք ունեք այն ամենը, ինչ պետք է լավագույնին հասնելու համար: 

5. Կենտրոնացեք որոշումներ կայացնելու վրա։ Կյանքը լավն է դառնում այն ժամանակ, երբ Դուք որոշում եք այն ավելի լավը դարձնել:

6. Համակերպվեք այն ամենի հետ, ինչը չեք կարող փոխել։ Սովորեք կյանքն ընդունել այնպիսին, ինչպիսին այն կա: Եղեք լավատես և աշխատասեր:

 



7. Անցյալը թողեք հետևում։ Անցյալի վերքերը չեն լավանա, որքան էլ դրանք փայփայեք: Փորձեք ապրել ներկայով:

8. Ժամանակ գտեք հանգստանալու համար։ Երբեմն շատ օգտակար է ամեն ինչ մի կողմ դնել և պարզապես մի լավ հանգստանալ: Հանգիստը կօգնի թարմ աչքերով նայել աշխատանքին:

9. Լավ օրինակ ծառայեք։ Կարևոր է, թե Դուք ինչ եք խոսում, ինչ գործողություններ եք կատարում. հավատացեք, որ կան մարդիկ, ովքեր ամենայն ուշադրությամբ հետևում են Ձեզ և փորձում են հետաքրքիր բաներ քաղել Ձեր գիտելիքներից և զգացմունքներից:

10. Եղեք անկեղծ և բարի։ Բարությունը Ձեր խոսքում ստեղծում է վստահություն: Բարությունը Ձեր մտքերն ավելի դրական է դարձնում: Բարությունը և նվիրվածությունը սեր են ստեղծում:

11. Արտահայտեք Ձեր սերը։ Անսովոր և յուրահատուկ խոսքերը կարևոր չեն: Կարևոր են սիրով լի Ձեր ազնիվ գործողությունները:

12. Օգնեք փոխել գոնե մեկ կյանք։ Որքան էլ բարդությունների հանդիպեք կյանքի ճանապարհին, հիշեք, որ կարող եք փոխել աշխարհը:

loading...

Փակել