1. Գիտնականները վստահեցնում են, որ առաջին պանիրն ի հայտ է եկել մ.թ.ա. 3000-2800թթ., քանի որ այս մթերքի մնացորդները հայտնաբերվել են եգիպտական բուրգերում, որոնք այդ ժամանակաշրջանում են կառուցվել:
2. Հին Հռոմում կարծում էին, թե պանիրը լավացնում է նյութափոխանակությունը: Այն նաև օգտագործում էին որպես հակաթույն՝ թունավորումների դեպքում:
3. 1 կգ պանիր արտադրելիս օգտագործում են 10 լ կաթ:
4. Կովկասում արտադրվող պանիրը հագեցած բույր ունի: Այնտեղ հարսանեկան արարողություններն առանց պանրի չեն անցնում:
5. Պանիրների պիտակները հավաքողներին անվանում են տիրոսեմիոֆիլիստ:
6. Ամեն տարի Մեծ Բրիտանիայում պանիր գլորելու մրցություններ են անցկացվում;
7. Հարսանիքին որպես նվեր՝ թագուհի Վիկտորյան 500 կգ չեդեր պանիր էր նվեր ստացել:
8. Շատերը կարծում են, թե մկները շատ են սիրում պանիր: Դա ճշմարտություն է միայն մուլտֆիլմերում: Իրականում կրծողները չեն սիրում սուր հոտով մթերքներ, որոնց թվին է դասվում նաև պանիրը:
9. Պանրի որոշ տեսակներ ներկվում են:
10. Իտալիայում 4 բանկ կա, որոնք որպես գրավ՝ ընդունում են թանկարժեք պանիր:
11. Իր նկարներից մեկը նկարելիս Սալվադոր Դալին ոգեշնչվել էր պանիր ուտելուց: