11 առողջ միջոց կարգավորելու արյան շրջանառությունը. պահպանեք ձեր սիրտը
Դժվար է չնկատել արյան շրջանառության հետ խնդիրները: Ճնշման տատանումներ, հոգնածություն, շնչահեղձություն, գլխացավի հանկարծակի բռնկումներ, սառը ձեռքեր և ոտքեր․ այս բոլորը արյան շրջանառության հետ կապված խնդիրների ակնհայտ նշաններ են:
Արյան վատ շրջանառությունը կարող է հանգեցնել հիպերտոնիայի, երակների վարիկոզ լայնացման, փխրուն անոթների և աչքերի տակ մուգ շրջանակների: Բացի այդ, արյան վատ շրջանառությունը սրտային անբավարարվածության առաջացման գործոններից մեկն է:
Առողջական լուրջ խնդիրներից խուսափելու համար, հետևեք բնական մեթոդներին՝ սրտի աշխատանքը կարգավորելու համար:
1.Կերեք շատ համեմունքներ
Ձեր ճաշացանկին ավելացրեք որքան հնարավոր է շատ համեմունքներ: Կարմիր չիլի պղպեղը, սև պղպեղը, խնկունը, ուրցը, դարչինը և սխտորն արագացնում են արյան շրջանառությունը:
2. Քայլեք աստիճաններով
Դա վարիկոզի ամենահուսալի պրոֆիլակտիկան է: Հրաժարվելով վերելակից, դուք անընդհատ կմարզեք սրտմկանը և կպնդացնեք անոթների պատերը:
3. Ձգվեք
Եթե դուք շատ եք նստում համակարգչի մոտ, առնվազն ժամը մեկ կանգնեք և ձգվեք: Թթվածնի պակասը բերում է արյան կանգի, սակայն պարբերական ձգումները կկարգավորեն վիճակը:
4. Մի ծխեք
Նիկոտինը ոչ միայն օրգանիզմից հանում է վիտամին С-ն, այլև ուղղակիորեն ազդում է սրտի աշխատանքի վրա: Հրաժարվելով ծխախոտից նույնիսկ երկու օրով՝ դուք կզգաք զգալի փոփոխություն:
5. Օգտվեք մերսումներից
Մերսումը տարածում է արյունը և օգնում է լուծել արյան կանգի խնդիրները: Ինքնամերսումը շատ արդյունավետ է ոտքերում և ձեռքերում մշտական սառնություն զգալու դեպքում:
6. Հանգստացեք ճիշտ դիրքում
Արյան շրջանառությունը լավացնելու համար, բավական է հանգստանալ պահելով ոտքերը գլխից բարձր դիրքում: Օրինակ, օրը 15 րոպե պառկեք գետնին, դնելով ոտքերը բազմոցին:
7. Սնվեք բազմազան
Ձեր սննդակարգում ավելացրեք դդումի և արևածաղիկի կորիզներ, ավոկադո, խուրմա, ավելի շատ կանաչեղեն և մրգեր: Շատ օգտակար է նաև սև շոկոլադը:
8. Կոնտրաստային ցնցուղ
Այն ոչ միայն թարմացնում, այլև օգնում է խուսափել առողջական լուրջ խնդիրներից: Մի մոռացեք ընդունել սառը ցնցուղ տաք լոգանքից հետո և դուք 30 տոկոսով կպակասացնեք կաթվածի հավանականությունը:
9. Շարժվեք
Սրտմկանի աշխատանքը և արյան շրջանառությունը լավացնելու ամենալավ տարբերակը ակտիվ լինելն է: Ապացուցված է, որ հեծանիվ վարելը շատ լավ կանխարգելիչ միջոց է սրտային հիվանդությունների համար:
10. Կրեք հարմարավետ կոշիկ
Հաճախ քայլեք ոտաբոբիկ կամ կրեք հարմարավետ կոշիկ:
11. Խմեք գոլ ջուր
Սառը ջրից անոթները նեղանում են: Խմեք գոլ ջուր և դուք անգնահատելի օգուտ կտաք ձեր սրտին: