loading...

10 խորհուրդ. ինչպես ճիշտ ուտել և չգիրանալ



Դիտումներ ` 513
10 խորհուրդ. ինչպես ճիշտ ուտել և չգիրանալ

Kitchenmag.ru կայքը գրում է, որ, ամենայն հավանականությամբ, դուք ունեք ընկերներ, ովքեր կարող են իրենց թույլ տալ պաղպաղակ ուտել, սակայն դրանից նրանց կազմվածքը չի տուժում: Եվ դուք գիտեք, որ ռեստորանում նրանք չեն սահմանափակվում միայն աղցանով: Որն է այն անձանց գաղտնիքը, ովքեր կարողանում են պահպանել գեղեցիկ կազմվածքը՝ առանց դիետայի հետևելու:

1. Դադարեք ամեն օրը յուրահատուկ համարել:  Գործընկերոջ ծննդյան տոնի առթիվ տորթ, պոպկորն կինոթատրոնում, երջանիկ ժամեր սրճարանում, ձեզ փոքրիկ կարկանդակ են հյուրասիրում… Ամեն օր դուք կարող եք հարյուրավոր արդարացումներ գտնել՝ վայելելու համար համեղ, թեկուզ ոչ օգտակար սնունդ: Ամենակարևորը մտածողության ձևը փոխելն է՝ այսօր կուտեմ, վաղը քաղցած կմնամ: Բալանսավորված սնունդը և ոչ թե՝ դիետան պետք է ձեր քաշը ստաբիլ պահեն:

2. Ընթրիքին շատ խոսեք: Ընթրիք ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների հետ, որքան հնարավոր է՝ շատ շփվեք: Դիետոլոգները կարծում են, որ այս կերպ դուք շանսեր կունենաք ավելի քիչ ուտել: Կլինիկական էնդոկրինոլոգիայի ամսագրում հրապարակվել են էքսպերիմենտի արդյունքները. մարդկանց խնդրում էին պաղպաղակ ուտել 5 և 30 րոպեների ընթացքում: Նրանք, ովքեր ավելի դանդաղ էին ուտում, ավելի հաճախ ամբողջը չէին ուտում, քանի որ կարողանում էին արագ հագեցածություն զգալ, ինչը չէր նկատվում արագ ուտողների շրջանում:

 



3. Ժամանակ մի կորցրեք դիետիկ մթերքների վրա: Քիչ յուղ և նվազագույն քանակով կալորիաներ պարունակող մթերքների մասին խոսելը, իհարկե, հաճելի է: Սակայն խնդիրն այն է, որ դրանց կազմում հաճախ միայն ածխաջրատներ են կամ էլ շատ մշակված բաղադրիչներ: Շատ արտադրողներ յուղի պակասը լրացնում են շաքարի մեծ քանակով, ինչը ոչ մի կերպ չի օգնում նիհարել: Որպեսզի չընկնեք այդ թակարդը, պարտադիր կարդացեք բաղադրությունը և ուշադրություն դարձրեք մթերքի բաղադրիչներին:

4. Դադարեք մթերքները վնասակար համարել: Պարզվում է, որ բրաունին՝ վատը, իսկ կաղամբը՝ լավն անվանելով՝ դուք վնասում եք ձեզ: Եթե դուք ինքներդ ձեզ ասում եք, որ շոկոլադ չպետք է ուտեք, և արգելում եք ձեզ մտածել դրա մասին, ապա ձեր կենտրոնացած լինելը կհանգեցնի միայն նրան, որ դուք չեք դիմանա և ավելի շատ շոկոլադ կուտեք: Տորոնտոյի համալսարանի հետազոտողները մի հետազոտության ընթացքում կանանց մի խմբի, որի անդամները շոկոլադ շատ էին սիրում, սակայն այն վատ մթերք էին համարում, խնդրել են մեկ շաբաթով հրաժարվել դրա օգտագործումից: Արդյունքում՝ շոկոլադ ուտելու նրանց ցանկությունը միայն մեծանում էր: Մթերքի հետ «երջանիկ հարաբերություններ» ունենալու համար ձեր մտքից հանեք «վտանգավոր մթերք» արտահայտությունը:

5. Ձեզ հանգիստ տվեք: Հետազոտությունները ցույց են տալիս, որ քունը կարող է մեծ դեր ունենալ նիհարելու գործընթացում: Քնի պակասն ազդեցություն է ունենում հորմոնալ համակարգի վրա, ինչի արդյունքում դուք ավելի շատ եք սով զգում, քան այն ժամանակ, երբ նորմալ քնում եք: Հենց այդ օրերին դուք ավելի կալորիական մթերքներ եք նախընտրում: Բացի այդ, դուք անհրաժեշտ քանակով էներգիա չեք ունենում, որպեսզի արդյունավետ այրեք կերածը: Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է հետևել ոչ միայն սննդի, այլև քնի որակին:

6. Իմացեք ձեր թույլ կողմերը: Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում ձեզ սովորեցնել հրաժարվել ոչ օգտակար մթերք ուտելուց, դադարեք պայքարել դրա դեմ: Դրա փոխարեն՝ ավելի շատ օգտակար մթերքներ պատրաստեք և միշտ դրանք պահեք սառնարանում: Դրա համար օգտակար կարող են լինել հավի խաշած միսը, բանջարեղենը, չրերից պատրաստված կոնֆետները: Եթե որոշել եք ուտել դրսում, ապա պայուսակում խնձոր կամ ընկուզեղեն ունեցեք:

 


7. Խուսափեք դիետիկ գազավորված ըմպելիքներից: Արհեստական քաղցրացնող նյութերը, որոնք գազավորված ըմպելիքները «դիետիկ» են դարձնում, շատ վիճահարույց են: Մի կողմից՝ հետազոտողների մի մասը գտնում է, որ դրանք ոչ մի կերպ չեն ազդում քաշի վրա: Մյուս կողմից՝ գիտնականները զգուշացնում են, որ այդպիսի ցածր կալորիականություն ունեցող ըմպելիքները կարող են նպաստել ավելորդ քաշի առաջացմանը, քանի որ դրանք սովի զգացում են առաջացնում: Դիետոլոգները խորհուրդ են տալիս ընդհանրապես հրաժարվել դրանցից, քանի որ դրանք օգտագործելով՝ դուք կարծում եք, թե քիչ կալորիաներ եք օգտագործել, և արդյունքում՝ ավտոմատ կերպով ձեզ թույլ եք տալիս այլ բաներ ուտել:

8. Խոհանոցում էքսպերիմենտներ արեք: Առողջ սնունդը ձեզ ձանձրալի չի թվա, եթե դուք սկսեք խոհանոցում էքսպերիմենտներ անել: Կարող եք էքսպերիմենտներ անել այնպիսի համեմունքներով, ինչպիսին են կարմիր բիբարը, իմբիրը, որոնք օգնում են արագացնել նյութափոխանակությունը, արագացնում սննդի լրացուցիչ կալորիաները:

9. Մի հաշվեք կալորիաները: Օրգանիզմի համար հսկայական տարբերություն գոյություն ունի 1000 կալորիայի միջև, որը նա ստացել է անառողջ սնունդից, և նույն քանակով կալորիաներից, որոնք ստացել է առողջ սնունդից: Դրանք հաշվելով՝ դուք կարող եք ձեզ զրկել օգտակար, բայց ոչ շատ սննդարար մթերքներից՝ ձկան յուղոտ տեսակներ, ավոկադո, ընդեղեն և սև շոկոլադ:  Կենտրոնացեք որակի վրա:

10. Քաղցրավենիք կերեք խելամիտ քանակով: Այն, որ շաքարը վտանգավոր է, որևէ մեկին չի զարմացնում: Շաքարը մեծ քանակով էներգիայի աղբյուր է, և կյանքի ժամանակակից տեմպի պայմաններում մենք չենք հասցնում այն ծախսել: Հենց դրա ավելցուկներն օրգանիզմը կուտակում է ճարպի տեսքով: Սա չի նշանակում, որ պետք է ամբողջությամբ հրաժարվել շաքարից: Հետևեք օրգանիզմի ռեակցիային, որպեսզի հասկանաք ձեզ անհրաժեշտ չափաքանակը:


loading...

Փակել