loading...

10 փաստ արյան խմբի մասին, որոնք արժե, որ բոլորն իմանան



Դիտումներ ` 1165
10 փաստ արյան խմբի մասին, որոնք արժե, որ բոլորն իմանան

10 փաստ արյան խմբի մասին, որոնք արժե, որ բոլորն իմանան

Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ ճիշտ սնվելն ու առողջ ապրելակերպը՝ ամուր առողջության շատ կարևոր բաղադրիչներն են: Բայց գիտե՞ք արդյոք, որ արյան խումբը նույնպես շատ կարևոր դեր ունի դրանում: Գոյություն ունի չորս տեսակի արյուն, որը որոշվում է դեռևս մոր արգանդում:

ff7253b5ae21907a523d6d4763fc47d3

Շատ մասնագետներ պնդում են, որ դրանցից յուրաքանչյուրն ունի մի շարք ունիկալ առանձնահատկություններ, որը կարող է ազդել քաշը կորցնելու, որոշ հիվանդությունների և նույնիսկ անձի ձևավորման վրա: Եթե դուք հասկանաք ձեր արյան խումբը, ապա կկարողանաք ընտրել ձեզ համապատասխան սնունդ, որն էլ կօգնի բարելավել առողջությունը:

Արյան խումբը և սնունդը

Օրինակ, արյան առաջին խումբ ունեցող մարդկանց ավելի լավ կլինի, եթե ընդունեն սպիտակուցի մեծ պարունակությամբ սնունդ (միս, ձուկ): Երկրորդ խմբին ավելի համապատասխանում են բանջարեղենները: Երրորդին՝ կարմիր միս, իսկ ահա հավի միս ավելի լավ է չօգտագործել: Չորորդ խմբին ավելի համապատասխանում են ծովային մթերքները և ոչ յուղոտ միսը:

Արյան խումբը և հիվանդությունները

Հենց արյան խմբից է կախված, թե օրգանիզմը որ հիվանդությունների դեմ ունի իմունիտետ:

Արյան խումբը և անձը

Առաջին խումբ արյամբ մարդիկ ավելի հաճախ էքստրավերտ են, նրանք ստեղծագործ են և ինքնավստահ: Արյան երկրորդ խումբը մարդուն դարձնում է խաղաղասեր և վստահություն ներշնչող: Երրորդ խմբի արյամբ մարդիկ՝ ուժեղ են և անկախ, չորորդները՝ ամաչկոտ և պատասխանատու:

Արյան խումբը և հղիությունը

Բժշկական փորձագետներն ասում են, որ արյան խումբը ազդում է նրա վրա, թե ով ավելի մեծ հնարավորություն ունի հղիանալու: Բացի դրանից, 4-րդ խմբի արյամբ կանայք արտադրում են ավելի քիչ ֆոլլիկուլոխթանիչ հորմոններ, ինչն էլ օգնում է ավելի հեշտ հղիանալ:

Արյան խումբը և սթրեսերի հանդեպ զգայնությունը

Սթրեսադիմացկունությունը իրոք կախված է արյան խմբից: Եթե դուք հանդիպել եք շուտ նյարդայնացող մարդու, ապա ամենայն հավաանականությամբ նրա մոտ արյան առաջին խումբ է: Նրանց մոտ նաև մեծ է ադրենալինի քանակը արյան մեջ, այդ պատճառով նրանց համար դժվար է «ապաքինվել» սթրեսերից հետո:

Արյան հակածինները

Գիտե՞ք արդյոք, որ արյան հակածիններ կան ոչ միայն արյան մեջ, այլ նաև աղեստամոքսային տրակտում, քթանցքներում և թոքերում:

Արյան խումբը և փորիկը

Այո, խոսքը գնում է նրա մասին, թե որտե՞ղ է ձեզ մոտ հավաքվում ճարպը: Ամեն ինչ կախված է արյան խմբից, որը որոշներին օգնում է ձերբազատվել որովայնի վրա հավաքվող ճարպից, իսկ որոշներին՝ ոչ: Ավելի հաճախ այսպիսի պրոբլեմների հետ առնչվում են արյան առաջին խումբ ունեցող մարդիկ:

213dcc3e643308d1d6f2e0bed0e41435

Արյան խումբը և ամուսնությունը

Նախքան ամուսնանալը, համոզվեք, որ ձեր և ձեր զույգի արյան խմբերը համատեղելի են: Օրինակ՝ 2 և 3 խմբերը ավելի լավ է չխառնել: Ամեն ինչ կախված է ռեզուս ֆակտորից: Որոշ պետություններ զույգերից նույնիսկ պահանջում են անալիզներ հանձնել, որպեսզի որոշվի արյան խումբն ու համատեղելիությունը:

Արյան խումբը և վարժությունները

Մարդիկ, ովքեր հակված են սթրեսերի, պետք է կատարեն որոշ հանգստացնող և թուլացնող վարժություններ: Յոգան և մեդիտացիան հրաշալի կերպով կօգնեն այդ մարդկանց: Երրորդ խմբին լավ կհամապատասխանի թենիսով, լեռնագնացությամբ կամ մարտական սպորտաձևերով զբաղվելը:

Արյան խումբը և արտակարգ իրավիճակները

Կարևոր է դրամապանակում միշտ ունենալ տվյալներ ձեր մասին՝ անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար և արյան տեսակը: Եթե դուք, Աստված մի արասցե, հայտնվեք հիվանդանոցում, ապա բժիշկների համար վերջինս շատ կարևոր ինֆորմացիա կլինի: Չէ՞ որ արյան փոխներարկման համար, դոնորը պետք է ունենա արյան նույն տեսակը:

Այժմ դուք գիտեք, թե ամեն մարդու համար որքան կարևոր է արյան խումբը:


loading...

Փակել