loading...

10 կողմնակի «ազդանշան», որոնք կարող են քաղցկեղի առկայության նշան լինել



Դիտումներ ` 304
10 կողմնակի «ազդանշան», որոնք կարող են քաղցկեղի առկայության նշան լինել

10 կողմնակի «ազդանշան», որոնք կարող են քաղցկեղի առկայության նշան լինել

 

Քաղցկեղի հետազոտությունների բրիտանական նախաձեռնությունը վերհանել է տասը «ահազանգող ազդանշան», որոնք կարող են անուղղակի ձևով քաղցկեղի առկայություն մատնանշել: Այս մասին հաղորդում է dailymail-ը:

Այդ անուղղակի ցուցիչների թվում մատնանշվում է հետևյալը.

  • Տևական հազը կարող է նշանակել թոքերի քաղցկեղ:
  • Խալի արտաքին տեսքի փոփոխությունը կարող է մաշկի քաղցկեղի առկայության նշան լինել:
  • Աղիքների գործելու ընթացքի կայուն փոփոխությունը կարող է հենց աղիքների քաղցկեղի ազդանշան լինել:
  • Չլավացող վերքը, կախված տեղից, կարող  է  բերանի վերքի դեպքում բերանի խոռոչի քաղցկեղի նշան լինել:
  • Կուլ տալու տևական դժվարությունները կարող են կերակրափողի քաղցկեղի առկայության նշան լինել:
  •  

 



  • Քաշի անբացատրելի կորուստը կարող է քաղցկեղի մի քանի տեսակների ցուցիչ լինել:
  • Միզապարկի գործելու ընթացքի տևական փոփոխությունը կարող է նշանակել ուռուցքի առկայություն միզամուղ համակարգում կամ տղամարդկանց դեպքում՝ շագանակագեղձում:
  • Անբացատրելի գոյացությունը մարմնի վրա կարող է քաղցկեղի հիվանդության շատ ձևերի դրսևորում լինել:
  • Կայուն անբացատրելի ցավը՝ կախված տեղից կարող է ևս քաղցկեղի շատ տեսակների ցուցիչ լինել:
  • Անբացատրելի արյունահոսությունը կարող է աղիների, կոկորդի կամ կանանց ներքին սեռական օրգանների քաղցկեղ ունենալու նշան լինել:
loading...

Փակել