loading...

1.5 մլն դրամ` կոնյակի բաժակի, 29 մլն դրամ՝ կոնյակի համար. պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը



Դիտումներ ` 1398
1.5 մլն դրամ` կոնյակի բաժակի, 29 մլն դրամ՝ կոնյակի համար. պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը

Այս պահին մի խումբ մարդիկ են հավաքվել Երևանի քաղաքապետարանի առջև՝ պահանջելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։

«Հիմք ընդունելով Տարոն Մարգարյանի պաշտոնավարումից ի վեր բազմաթիվ քաղաքացիների կողմից հանցագործությունների, թալանի, ապօրինությունների և հակասահմանադրական գործողությունների մասին հաղորդումները, որոնք Տարոն Մարգարյանն ու նրա թիմը տարիներ շարունակ հետևողականորեն անտեսել են, պահանջում ենք Տարոն Մարգարյանի հրաժարականն ու ավագանու արձակումը»,- հայտարարեցին «Մերժում ենք Տարոնին» բողոքի ակցիայի մասնակիցները:

 



Բողոքի ակցիայի մասնակիցները մաս առ մաս կարդում են Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ ավագանու գործած ապօրինությունները, ֆինանսական չարաշահումները և մայրաքաղաքում առկա բազմաթիվ չլուծված խնդիրները, որոնք էլ հիմք ընդունելով՝ քաղաքապետը պետք է հրաժարական տա:

 


«Զավեշտալի է, օրինակ, Տարոն Մարգարյանի կողմից 1.5 մլն դրամով կոնյակի բաժակներ գնելը, ստացվում է՝ մեկ բաժակն արժե 100 000 դրամ, բացի այդ՝ 29 մլն դրամով կոնյակ գնելը կամ էլ 80 մլն դրամ հատկացնելը «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար: Օրինակները շատ են, բայց դրանցից ոչ մեկը մինչ օրս չի արժանացել Տարոն Մարգարյանի պաշտոնական մեկնաբանմանը»,- ասաց բողոքի մասնակիցներից մեկը:

http://www.yerkir.am/news/view/149678.html


loading...

Փակել