Այս կրեմը կարող է ցանկացած տորթ անչափ համեղ դրաձնել;
Ճիշտ պատրաստելու դեպքում ստացվում է նրբահամ ու եթերային կրեմ, երբ ուտելիս չես կարողանում կանգ առնել:
Բաղադրիչներ
Սերուցքային կարագ 360 գ
Շաքարի փոշի 800 գ
Վանիլին
Սերուցք 2 ճաշի գդալ
Աղ 0,25 թ. գդալ
Պատրաստման եղանակը
Կարագը հարել մինչև լավ սպիտակի:
Ավելացնել 400 գ շաքարի փոշին, վանիլինը, այնուհետև ավելցնել սերուցքը և շարունակել հարել, ավելացնել շաքարի փոշու մնացած մասը և հարել ևս 1-2 րոպե, որից հետո 3-5 րոպե բարձր արագության տակ: